haymard

Չորեքշաբթի, 24 Ապրիլի
www.HayMard.am

13/03/2015 ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Մարտի 13-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն ՀայոցԿաթողիկոսի բարձր նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ շքանշանների հանձնման հանդիսավոր արարողություն: Կրթության և մշակույթի ոլորտում Հայրենիքին և ժողովրդին մատուցած ծառայությունների համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշաններ հանձնվեցին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանին, Սիմեոն Հախումյանին, Կոմիտասի անվան լարային քառյակի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանին և ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանին:

Օգտագործող Գաղտնաբառ