haymard

Չորեքշաբթի, 24 Հունվարի
HayMard.am

ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դերասան , Բեմադրիչ (Ռեժիսոր)

Ծնվել է՝ 01/04/1930 - Մահացել է՝ 10/12/2004

Կենսագրությունը

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Խորեն Բաբկենի (1.4.1930, Երևան – 10.12.2004, Երևան), դերասան, ռեժիսոր: ՀՀ (1969), ԽՍՀՄ (1980) ժողովրդական արտիստ: Ավարտել է ԵԹԻ (1951): Նույն թվականից՝ Երևանի Սունդուկյանի անվան (1979–84-ին՝ գլխավոր ռեժիսոր, 1988–95-ին՝ գեղարվեստական ղեկավար), 1985–88-ին՝ Լենինականի (նաև՝ գլխավոր ռեժիսոր) թատրոնների դերասան: ՀԹԳՄ նախագահ (1988–95): 1980–95-ին դասավանդել է ԵԳԹԻ-ում:

 Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝  Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:

"նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ»հրատարակչությունը)"

Գործունեությունը

Խորեն Աբրահամյանի դերերից են՝ Ռուստամ (Շիրվանզադեի «Նամուս»), Արամ (Ա. Արաքսմանյանի «Վաթսուն տարի, երեք ժամ»), Արա (Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ»), Մյասնիկյան (Զարզանդ Դարյանի «Հանրապետության նախագահը», նաև կինոյում՝ «Երկունք», 1977), Կորիոլան (Շեքսպիրի «Կորիոլան», ԽՍՀՄ Պետական մրցանակ, 1981): Բեմադրու-թյուններից են՝ «Հացավան» (ըստ Նաիրի Զարյանի), Շեքսպիրի «Ջոն արքա» (երկուսն էլ՝ Սուն-դուկյանի անվան թատրոնում), Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը» (Կորրադո՝ Ա., ՀՀ Պետական մրցանակ, 1988, Լենինականի թատրոն), որոնց բնորոշ են դերասանական խաղի մանրամասների ընդգծումը, զանգվածային տեսարանների անհատականացումը: Նկարահանվել է կինոյում [«Առաջին սիրո երգը», «Սարոյան եղբայրներ» (ՀՀ Պետական մրցանակ, 1971), «Երևանյան օրերի խրոնիկա», «Մենք ենք, մեր սարերը» և այլն: ԽՍՀՄ ժողովրդական պատգմամավոր (1989–91): ՀՀ Ս. Մեսրոպ Մաշտոց շքանշան (1998):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Տեսանյութերը

Խորեն Աբրահամյան "Ես իմ անուշ Հա...

"Անավարտ մենախոսություն" հատված....

Խորեն Աբրահամյանի վերջին հաղորդո...

Երեւանյան օրերի խրոնիկա...

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻՑ ՀԵՏՈ - ԽՈՐԵՆ ԱԲՐԱ...

"Հոգնել եմ", Խոսք`Հ Սահյանի...

Օգտագործող Գաղտնաբառ