haymard

Չորեքշաբթի, 24 Ապրիլի
www.HayMard.am

ՎԱՐԴԱՆ ԱՃԵՄՅԱՆ

Բեմադրիչ (Ռեժիսոր) , Մանկավարժ (Հոգեբան)

Ծնվել է՝ 02/09/1905 - Մահացել է՝ 24/01/1977

Կենսագրությունը

ԱՃԵՄՅԱՆ Վարդան Մկրտչի [2(15).9.1905, Վան – 24.1. 1977, Երևան], ռեժիսոր: ՀԽՍՀ (1945), ԽՍՀՄ (1965) ժողովրդական արտիստ: Սոցիալիստական աշխատանքի հերոս (1975): Ա. Վ. Աճեմյանի հայրը, Ա.Հ. Ասրյանի ամուսինը: Աճեմյանն ավարտել է Երևանի գեղարդ. ուսումնարանը (1924), Մոսկվայի հայկական ստուդիան (1926):

Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝  Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1927-ին Աճեմյանը կազմակերպել է Թիֆլիսի հայկական դրամատիկ ստուդիան, եղել Լենինականի պետական թատրոնի հիմնադիրներից (1923–46-ին՝ դերասան, ռեժիսոր, 1931–38-ին՝ գեղարվետական ղեկավար), 1939-ից՝ Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի ռեժիսոր (1953-ից՝ գլխավոր ռեժիսոր), 1947–50-ին՝ ԵԵԿԹ գլխավոր ռեժիսոր: 1944-ից դասավանդել է ԵԳԹԻ-ում (պրոֆեսոր՝ 1964-ից): Լենինականի թատրոնում Աճեմյանի բեմադրություններից են՝ Գորկու «Հատակում» (1932), Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (1934), Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր» (1944), Նաիրի Զարյանի «Արա Գեղեցիկ» (1946) և այլն: Սունդուկյանի անվան թատրոնում ստեղծել է բեմարվեստի բազմաթիվ դասական արժեքներ, որոնցից են՝ Վրթանես Փափազյանի «Ժայռ» (1944), Պարոնյանի «Պաղտասար աղբար» (1954), Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» (1961), Պապայանի «Աշխարհն, այո, շուռ է եկել» (1967) և այլն: Բեմադրել է նաև Տիգրանյանի «Դավիթ Բեկ» (1966), «Անուշ» (1969, երկուսն էլ՝ Երևանի օպերայի և բալետի թատրոն), Շիրվանզադեի «Մորգանի խնամին, Չուխաճյանի «Կարինե» (երկուսն էլ՝ ԵԵԿԹ) և այլ պիեսներ: Աճեմյանի բեմադրություններն աչքի են ընկել գեղարվեստական հավաստի ընդհանրացումներով, կերպարների հոգեբանական ճշմարտացի և գեղարվեստական վառ բացահայտումներով: Նա դաստիարակել է դերասանների և ռեժիսորների մի մեծ  խումբ: ԽՍՀՄ (1951), ՀԽՍՀ (1971) Պետական մրցանակներ:

 “(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)”

Նկարները
Տեսանյութերը

ՎԱՐԴԱՆ ԱՃԵՄՅԱՆ

ՎԱՐԴԱՆ ԱՃԵՄՅԱՆ

ՎԱՐԴԱՆ ԱՃԵՄՅԱՆ

ՎԱՐԴԱՆ ԱՃԵՄՅԱՆ

ՎԱՐԴԱՆ ԱՃԵՄՅԱՆ

Օգտագործող Գաղտնաբառ