haymard

Ուրբաթ, 19 Ապրիլի
www.HayMard.am

ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Երգիչ

Ծնվել է՝ 14/12/1924 - Մահացել է՝ 2007

Կենսագրությունը

ԳԱՍՊԱՐՅԱՆ (Խաչատրյան) Գոհար Միքայելի (ծ. 14.12.1924, Կահիրե), երգչուհի (քնարակոլորատուրային սոպրանո): ՀՀ (1953), ԽՍՀՄ (1956) ժողովրդական արտիստ: Սոցիալիստական աշխատանքի հերոս (1984): Ծննդավայրում սովորել է Է. Ֆելդմանի և Վ. Կարրոյի մոտ: 1940-ից ելույթներ է ունեցել Կահիրեում: 1948-ին հայրենադարձել է: 1949-ից՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի: 1964-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում (պրոֆեսոր՝ 1973-ից): Գասպարյանն ունի լայն ձայնասահման, անբասիր տեխնիկա, ձայնն առանձնանում է ճկունությամբ, երանգների հարստությամբ, անցումների թեթևությամբ: Գասպարյանի արվեստին հատուկ են ստեղծագործության գաղափարագեղագիտական բովանդակության խոր դրսևորումը և համոզիչ իմաստավորումը:

Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝  Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Արտահայտած մտքերը.
«Անհատը կարող է մի ամբողջ ազգ ու երկիր ներկայացնել»:

Գործունեությունը

Գասպարյանի դերերգերից են՝ Անուշ, Շուշան (Ա. Տիգրանյանի «Անուշ», «Դավիթ Բեկ»), Օլիմպիա, Կարինե (Տ. Չուխաճյանի «Արշակ Բ», «Լեբլեբիջի Հորհոր աղա»), Գոհար (Հ. Ստեփանյանի «Հերոսուհի»), Ռոզինա (Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ»), Մարգարիտ (Գունոյի «Ֆաուստ»), Լակմե (Դելիբի «Լակմե»), Լյուչիա (Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամերմուր»), Նորմա (Բելլինիի «Նորմա»), Մարֆա (Ռիմսկի-Կորսակովի «Թագավորի հարսնացուն»): Հարուստ է Գասպարյանի համերգային երկացանկը (Բախ, Հենդել, Մոցարտ, Շտրաուս, Գրիգ, Գլիեր, Չայկովսկի, Ռախմանինով, հայ հոգևոր երաժշտություն, Կոմիտաս և այլն):

ՀԽՍՀ (1959–63), ԽՍՀՄ (1966–74) ԳԽ պատգմ.: ԽՍՀՄ (1951), ՀՀ (1965) Պետական մրցանակներ, ՀՀ Մեսրոպ Մաշտոցի շքանշան (1997):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Գոհար Գասպարյանի մասին.
« Արքիմեդյան լապտերով փնտրված արվեստագետներից է մեր Գոհարը՝ իր անվան նման թանկ ու նվիրական: Ծնվեց ճիշտ ժամանակին, որպեսզի իր «Կռունկով» ու «Ծիծեռնակով», «Մայր Արաքսով» ու «Անտունիով» հռչակեր և՜ իրեն, և՜ իր ժողովրդին»:/Մարտիրոս Սարյան/

Նկարները
Տեսանյութերը

Գոհար Գասպարյան

Գոհար Գասպարյան

Գոհար Գասպարյան

Գոհար Գասպարյան

Գոհար Գասպարյան

Գոհար Գասպարյան

Օգտագործող Գաղտնաբառ