haymard

Հինգշաբթի, 18 Հունվարի
HayMard.am

ԿԱՐԵՆ ԴԵՄԻՐՃՅԱՆ

Քաղաքական գործիչ , Պետական գործիչ

Ծնվել է՝ 17/04/1932 - Մահացել է՝ 27/10/1999

Կենսագրությունը

ԴԵՄԻՐՃՅԱՆ Կարեն Սերոբի (17.4.1932, Երևան – 27.10.1999, Երևան), պետական և կուսակցական գործիչ: ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար (1974–88): ՀՀ ԱԺ նախագահ (1999): Հայաստանի Ազգային հերոս (1999, հետմահու): Կ. Ս. Դեմիրճյանի եղբայրը: Ավարտել է ԵՊԻ (1954), ԽՄԿԿ կենտկոմին առընթեր Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցը (1961): 1966–72-ին՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի քարտուղար, երկրորդ քարտուղար, 1972–74-ին՝ ՀԿԿ կենտկոմի քարտուղար, 1991-ից՝ «Հայէլեկտրամեքենա» բաժնետիրական ընկերության նախագահ, գործադիր-տնօրեն:

Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝  Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Դեմիրճյանի ղեկավարության տարիներին (1974–88) շահագործման են հանձնվել «Զվարթնոց» և Գյումրիի օդանավակայանները, Երևանի մետրոպոլիտենի առաջին հերթը, Մարզահամերգային համալիրը (1999-ից՝ Կարեն Դեմիրճյանի անվան), կառուցվել են Արփա–Սևան թունելը, «Հրազդանմաշ», «Պոզիստոր», «Իմպուլս», «Մարս» և այլ գործարաններ, Մասիս–Նուռնուս և Հրազդան– Իջևան երկաթուղային մայրուղիները, գրապալատը և այլն:

1975-ի ապրիլի 23-ին առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարության անունից Դեմիրճյանը դատապարտել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին:

Դեմիրճյանի ջանքերով 1978-ի ՀԽՍՀ նոր սահմանադրության մեջ վերահաստատվել է հայերենը պետական լեզու ամրագրող հոդվածը: 1980-ին կանխվել է Բաքու–Նախիջևան «Բարեկամություն» կոչված ավտոմայրուղու հայաստանյան՝ Մեղրի–Նյուվադի հատվածի շինարարությունը, կառուցվել է Գորիս–Ստեփանակերտ հեռուստավերահաղորդիչ կայանը:

1998-ին հիմնադրել է Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ): 1999-ի ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է ՀԺԿ և Հանրապետական կուսակցության համագործակցությամբ ստեղծված «Միասնություն» դաշինքի համանախագահը (Վազգեն Զավենի Սարգսյանի հետ):  Դեմիրճյանի անունով են կոչվել Երևանի մետրոպոլիտենը, 139 դպրոցը, փողոցներ՝ Երևանում և ՀՀ այլ քաղաքներում: 2004-ից Երևանում գործում է Դեմիրճյանի թանգարանը:

ԽՍՀՄ (1974–89), ՀԽՍՀ (1967–89) ԳԽ պատգամավոր:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Հրաշքներ չեն լինում, բայց նա կան...

Կարեն Դեմիրճյան

Օգտագործող Գաղտնաբառ