haymard

Երեքշաբթի, 21 Նոյեմբերի
HayMard.am

ՍՏԵՓԱՆ ԴԵՄՈՒՐՅԱՆ

Երգիչ , Երաժիշտ , Խմբավար (Դիրիժոր)

Ծնվել է՝ 12/06/1872 - Մահացել է՝ 13/01/1934

Կենսագրությունը

ԴԵՄՈՒՐՅԱՆ Ստեփան Գուրգենի [12(24).6. 1872, Թիֆլիս – 13.1.1934, Երևան], երգիչ, խմբավար, երաժիշտ-ազգագրագետ, կոմպոզիտոր: Թ.Ս. Դեմուրյանի հայրը: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1892), կատարելագործվել Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիայում (1898–1901): 1892–1934-ին մանկավարժական և խմբավարական գործունեություն է ծավալել Շուշիում, Գորիսում, Երևանում, Լենինականում, Ռուսաստանի քաղաքներում:

Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝  Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Դեմուրյանը կազմել և հայ իրականության մեջ առաջին անգամ եվրոպական ձայնանիշերով հրատարակել է «Քնար» երգարանը (Սանկտ Պետերբուրգ, 1907): Գրել է երգեր, մեղեդիներ, «Հարեմ» անավարտ օպերան, հավաքել և մշակել է հայկական ժողովրդական երգեր: Դեմուրյանի եգերը կատարվել են Բաքվում (1926), Երևանում (1934):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

 

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ