haymard

Հինգշաբթի, 18 Ապրիլի
www.HayMard.am

ԵՐՎԱՆԴ ԼԱԼԱՅԱՆ

Ազգագրագետ

Ծնվել է՝ 13/03/1864 - Մահացել է՝ 24/02/1931

Կենսագրությունը

ԼԱԼԱՅԱՆ Երվանդ Ալեքսանդրի [13.3.1864, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) – 24.2.1931, Երևան), ազգագրագետ, բանահավաք, հնագետ: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1885), որպես ուսուցիչ աշխատել Ախալցխայում, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում: 1894-ին ավարտելով Ժնևի համալսարանը՝ ստացել է գիտական աստիճան և վեց ամիս աշխատել է Վիեննայի Մխիթարյանների մոտ:

Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝  Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1895–97-ին դասավանդել է Շուշիի թեմական դպրոցում, որտեղ համախմբելով ժամանակի հայ գիտական լավագույն ուժերը՝ հրատարակել է «Ազգագրական հանդես» (1895–1916) պարբերականը: 1900-ին Թիֆլիսում հիմնել է Ազգագրական հրատարակչություն, 1906-ին՝ Հայոց ազգագրական ընկերությունները: Ընկերության կազմակերպած թանգարանը նրա ջանքերով 1921-ին փոխադրվել է Երևան, և Լալայանը դարձել է թանգարանի առաջին վարիչը:

Առանձին գրքերով Լալայանը հրատարակել է «Ջավախքի բուրմունք» (1892), «Հոբոս» (1903), «Պառաւաշունչ» (1911), «Մարգարիտներ հայ բանահիւսութեան» (հ. 1–3, 1914–15) գործերը, գրի է առել հազարավոր հեքիաթներ, առակներ: Լալայանը կատարել է բազմաթիվ պեղումներ Հայաստանի հնավայրերում, որոնց արդյունքներն ամփոփված են «Դամբարանների պեղումները Խորհըրդային Հայաստանում» (1931) գրքում: Հրատարակել է Վայոց ձորի, Վասպուրականի և Նոր Բայազետի հուշարձաններին նվիրված նկարազարդ 3 ալբոմ: Լալայանը հայերեն է թարգմանել ֆրանսիական և ռուս ազգագրագետների մի շարք աշխատություններ, գեղարվեստական ստեղծագործություններ:
   Երկ., հ. 1, 2, Ե., 1983, 1988:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ