haymard

Երեքշաբթի, 21 Նոյեմբերի
HayMard.am

ՑՈԼԱԿ ԽԱՆԶԱԴՅԱՆ

Գրականագետ , Թարգմանիչ

Ծնվել է՝ 23/03/1886 - Մահացել է՝ 19/09/1935

Կենսագրությունը

ԽԱՆԶԱԴՅԱՆ Ցոլակ Խորենի [23.3.1886, Ղարաքիլիսա (այժմ՝ ք. Վանաձոր) – 19.9.1935, Մոսկվա, թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում], գրականագետ, թարգմանիչ: Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը (1905) և ՄՊՀ-ի իրավաբանական  ֆակուլտետը (1912): 1922-ից՝ ԵՊՀ դասախոս, եղել է ռուսական գրականության ամբիոնի վարիչ: 

Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝  Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Ցոլակ Խանզանդյան եղել է Վահան Տերյանի մտերիմներից: Գրականագիտական ուսումնասիրությունների («Րաֆֆիի գեղարվեստական հայեացքները», 1913, (Միքայել Նալբանդյանի «Դիվանի» առթիվ», 1933) հեղինակ է: Կատարել է թարգմանություններ:

Հոդվածների ժող., Ե., 1963:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

 

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ