haymard

Ուրբաթ, 23 Փետրվարի
HayMard.am

ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ(ՓԱՐԱՋԱՆՅԱՆ)

Բեմադրիչ (Ռեժիսոր)

Ծնվել է՝ 0901/1924 - Մահացել է՝ 20/07/1990

Կենսագրությունը

ՓԱՐԱՋԱՆՈՎ Սերգեյ (Փարաջանյանց Սարգիս) Իոսիֆի (9.1.1924, Թիֆլիս – 20.7.1990, Երևան, թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում), կինոռեժիսոր: ՀԽՍՀ, Ուկրաինայի ԽՍՀ ժողովրդական արտիստ (1990): Սովորել է Թբիլիսիի կոնսերվատորիայում (1942–45), ավարտել Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (1951): 1951-ից՝ Կիևի Ա. Դովժենկոյի անվան կինոստուդիայի ռեժիսոր: Մասնակցել է «Երրորդ հարվածը» (1948) և «Տարաս Շևչենկո» (1952) ֆիլմերի ստեղծմանը, նկարահանել «Անդրիեշ¦ (1955, Յա. Բազելյանի հետ), «Առաջին տղան» (1959), «Ուկրաինական ռապսոդիա» (1961), «Մոռացված նախնիների ստվերները» (1965, Կիևի համամիութենական, Մար դել Պլատայի կինո-փառատոների, Բրիտանական կինոակադեմիայի մրցանակներ, Սալոնիկի կինոփառատոնի ոսկե մեդալ, Ուկրաինայի ԽՍՀ Պետական մրցանակ՝ 1990, և այլն), Վրացֆիլմում՝ «Լեգենդ Սուրամի բերդի մասին» (1984, Դ. Աբաշիձեի հետ), «Աշուղ Ղարիբ» (1988, Նիկե մրցանակ` 1991, Մոսկվա) ֆիլմերը:

Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝  Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Փարաջանովի «Նռան գույնը» (1969, ՀԽՍՀ Պետական մրցանակ` 1988, Հայֆիլմ) կինոնկարը հաստատել է նրա արվեստի յուրօրինակությունը և արժանացել մեծ համբավի: Փարաջաովին բնորոշ են սերը ժողովրդական արվեստի, բանահյուսության, մշակույթի ակունքների հանդեպ, վառ պատկերայնությունը, գեղանկարչական բարձր ճաշակը, վավերագրական հավաստիությունն ու մտքի փիլիսոփայական խորությունը: Հեղինակ է նաև կարճամետրաժ ֆիլմերի [«Նատալյա Ուժվի», «Ոսկե ձեռքեր» (երկուսն էլ՝ 1957), «Հակոբ Հովնաթանյան» (1968), «Փիրոսմանի» (1985)] և կինոսցենարների: Փարաջանովի գեղանկարչական գործերի (գծանկար, կոլաժ, մանրանկար և այլն) ցուցահանդեսներ են բացվել Թբիլիսիում (1985), Երևանում (1988, 1990): Նկարահանվել է Փարաջանովին նվիրված շուրջ 20 ֆիլմ:

1991-ից Երևանում գործում է Փարաջանովի թանգարանը, կիսանդրին տեղադրված է Կիևի կինոստուդիայի տարածքում (1997, բրոնզ, քանդակագործ՝ Բ. Մազուր), մահարձանը՝ Երևանում (1999, բրոնզ, գրանիտ, քանդակագործ՝ Ա. Հ. Շիրազ): Հայկական «Ոսկե ծիրան» կինոփառատոնը (2005)սահմանել է Փարաջանովի անվան մրցանակ («Փարաջանովյան Թալեր»):
Երկ. Письма из зоны, Е., 2000; 
Исповедь (Киносценарии. Письма), СПб., 2001.

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Տեսանյութերը

Ո՞րն է իսկական ռեժիսորը` ըստ Ս.Փ...

Սերգեյ Փարաջանով ...

ՍԵՐԳԵՅ ՓԱՐԱՋԱՆՈՎ - Ռեժ. ԱՐՏԵՄ ՕՀ...

Կինոսրահ. Սերգեյ Փարաջանով ...

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻՑ ՀԵՏՈ - ՍԵՐԳԵՅ ՓԱՐ...

Օգտագործող Գաղտնաբառ