haymard

Ուրբաթ, 19 Ապրիլի
www.HayMard.am

ԱՐՏԵՄ ԼՈՒՍԻՆՅԱՆ

Դերասան

Ծնվել է՝ 5/7/1910 - Մահացել է՝ 16/7/1963

Կենսագրությունը

ԼՈՒՍԻՆՅԱՆ Արտեմ (Հարություն) Հայկի [5(18).7.1910, Թիֆլիս – 16.7.1963, Թբիլիսի], դերասան: ՎԽՍՀ ժողովրդական արտիստ (1956): Ավարտել է Թիֆլիսի Հայարտան դրամատիկական ստուդիան (1928) և ընդունվել տեղի հայկական դրամատիկական թատրոն:

Շիրիմը գտնվում է Վրաստանի Հանրապետությունում՝  Թբիլիսի քաղաքի «Խոջիվանքի» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Արտեմ Լուսինյանը հիմնականում եղել է հերոսառոմանտիկական խաղաոճի դերասան, մարմնավորել դրամատիկական և բնութագրական դերեր՝ Պեպո (Սունդուկյանի «Պեպո»), Սեյրան (Շիրվանզադեի «Նամուս»), Ակոստա (Գուցկովի «Ուրիել Ակոստա»), Արսեն (Շանշիաշվիլու «Արսեն»): Օժտված էր հնչեղ ձայնով, արտահայտիչ առոգանությամբ:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ