haymard

Ուրբաթ, 26 Ապրիլի
www.HayMard.am

ՎԱՆՈ ԽՈՋԱԲԵԿՅԱՆ

Նկարիչ (Լուսանկարիչ)

Ծնվել է՝ 1875 - Մահացել է՝ 16/11/1922

Կենսագրությունը

ԽՈՋԱԲԵԿՅԱՆ Վանո Գևորգի (1875, Թիֆլիս – 16.11.1922, Թիֆլիս), նկարիչ: 1904-ին ընդունվել է Թիֆլիսի Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչական դպրոցը, 1916-ին մասնակցել Թիֆլիսի «Փառքի տաճարի» (այժմ՝ Վրաստանի արվեստի թանգարան) պատկերահանդեսին, 1917-ին դարձել Հայ արվեստագետների միության անդամ:

Շիրիմը գտնվում է Վրաստանի Հանրապետությունում՝  Թբիլիսի քաղաքի «Խոջիվանքի» պանթեոնում:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Խոջաբեկյանը հին Թիֆլիսի ժողովրդական խավերի ու հանդեսների նկարիչ-տարեգիրն էր: Զուսպ, լակոնիկ միջոցներով, զուտ գծային եղանակով, հաճախ հումորի նուրբ զգացումով և վարպետորեն է պատկերել այդ միջավայրը («Քելեխ ուտողները», «Խոյերի կռիվ», «Քելեխից հետո» և այլն): Ողբերգականությամբ են տոգորված կյանքի վերջին շրջանում ստեղծված հայ գաղթականներին պատկերող մատիտանկարները («Գաղթականները հացի հերթում», «Որբանոցի բակում», «Գաղթականների պարը»):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ