haymard

Երեքշաբթի, 21 Նոյեմբերի
HayMard.am

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Գրող , Թարգմանիչ

Ծնվել է՝ 28/04/1865 - Մահացել է՝ 31/03/1917

Կենսագրությունը

ԾԱՏՈՒՐՅԱՆ Ալեքսանդր Հովսեփի (28.4.1865, Զաքաթալա – 31.3.1917, Թիֆլիս), բանաստեղծ, թարգմանիչ: Ուսուցչություն է արել Նիժնի Նովգորոդի և Մոսկվայի հայ մեծահարուստների ընտանիքներում, ծառայել բանկային և առևտրային գրասենյակներում:

Շիրիմը գտնվում է Վրաստանի Հանրապետությունում՝  Թբիլիսի քաղաքի «Խոջիվանքի» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Ծատուրյանը բանաստեղծություններում արտացոլել է ժողովրդի վիշտն ու տառապանքը («Մուրացկան», «Թշվառին», «Աղքատի երգը մահից առաջ»), ազգային-ազատագրական պայքարը («Տուր ձեռքդ», «Զինվորի երգը», «Հերիք է, ազգ իմ»), դառը քրտինքով իր ապրուստը հոգացող աշխատավորի կյանքը («Սերմնացան», «Այ սև ամպեր», «Երկրի մշակները», «Գիր»): Ծատուրյանի պոեզիային հատուկ են հումանիզմն ու ազատասիրական ձգտումները: Ծատուրյանը նաև սիրո ու բնության երգիչ է: «Գրչի հանաքներ» (1901) երգիծական ժողովածուում ծաղրել է ժամանակի հոռի բարքերը, ծախու մամուլը: Կատարել է թարգմանություններ: Ծատուրյանի տեքստերով գրվել են երգեր («Այ վարդ», «Մի լար բլբուլ», «Արի ընկեր», «Սիրուն գարուն», «Նավավար»):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ