haymard

Հինգշաբթի, 28 Մարտի
www.HayMard.am

ԳԵՆԱՐԻՈՍ ՂՈՐՂԱՆՅԱՆ

Երգահան (Կոմպոզիտոր) , Երաժիշտ

Ծնվել է՝ 30/4/1858 - Մահացել է՝ 23/2/1890

Կենսագրությունը

ՂՈՐՂԱՆՅԱՆ, Կորգանով, Գենարիոս Հովսեփի [30.4(12.5).1858, գյուղ Ղվարելի (Վրաստանի Կախեթի շրջան) – 23.2(7.3).1890, Դոնի Ռոստով], կոմպոզիտոր, դաշնակահար, մանկավարժ: Սովորել է Լայպցիգի (1874–76), Սանկտ Պետերբուրգի (1877–78) կոնսերվատորիաներում: Հ.Հ., Մ.Հ. և Ն.Հ. Ղորղանյանների եղբայրը: 1879-ից ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում:

 Շիրիմը գտնվում է Վրաստանի Հանրապետությունում՝  Թբիլիսի քաղաքի «Խոջիվանքի» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Գենարիոս Ղորղանյանը 1889-ին կոմպոզիցիայի դասեր է առել ռուս նշանավոր կոմպոզիտոր Ս.Ի.Տանեևից: Գրել է ռոմանսներ, դաշնամուրային երկեր («Հայկական ռապսոդիա», «Կովկասյան ռապսոդիա» և այլն), էտյուդներ, կատարել է աշուղական («Պաղ աղբյուրի մոտ»), ժողովրդական («Սիրուհիս») երգերի մշակումներ: Ղորղանյանը նպաստել է հայկական պրոֆեսիոնալ երաժշտաձևերի զարգացմանը:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ