haymard

Երեքշաբթի, 21 Նոյեմբերի
HayMard.am

ԱՄԻՐԱՆ ՄԱՆԴԻՆՅԱՆ

Դերասան , Թարգմանիչ , Մանկավարժ (Հոգեբան)

Ծնվել է՝ 19/04/1848 - Մահացել է՝ 28/05/1913

Կենսագրությունը

ՄԱՆԴԻՆՅԱՆ Ամիրան Մանդենի [19.4(1.5). 1848, Թիֆլիս – 28.5(10.6).1913, Թիֆլիս], դերասան, մանկավարժ, թարգմանիչ: Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում (1860–69): 1870–1900-ին դասավանդել է Թիֆլիսի Ներսիսյան, 1878–79-ին նաև Ալեքսանդրապոլի վիճակային դպրոցներում:

Շիրիմը գտնվում է Վրաստանի Հանրապետությունում՝  Թբիլիսի քաղաքի «Խոջիվանքի» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Բեմելը՝ 1873-ին, Թիֆլիսում, 1879–81-ին՝ Թիֆլիսի հայոց դերասանական մշտական թատերախմբի դերասան, ապա մինչև 1910-ը մասնակցել է տարբեր խմբերի ներկայացումների: Մանդինյանը խաղացել է բնութագրական և կատակերգական դերեր՝ Կակուլի (Սունդուկյանի «Պեպո»), Յուսով (Ա. Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն») և այլն: Թարգմանել է պիեսներ (Շիլլերի «Սեր և խարդավանք», Մոլիերի «Դոն Ժուան» և այլն), գրել «Իմ հիշատակարանը» թատերական հուշերը (մասամբ տպագրվել է «Հուշարար» հանդեսում, 1907–13-ին):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ