haymard

Չորեքշաբթի, 24 Ապրիլի
www.HayMard.am

ԳԵՎՈՐԳ ՓԻՐՈՒՄՅԱՆ

Դերասան

Ծնվել է՝ 06/10/1881 - Մահացել է՝ 10/11/1954

Կենսագրությունը

ՓԻՐՈՒՄՅԱՆ Գևորգ Նիկողայոսի [6(18).10. 1881, Թիֆլիս – 10.11.1954, Թբիլիսի], դերասան: Վրացական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1947): Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում: Բեմելը՝ 1898-ին, Թիֆլիսում:

Շիրիմը գտնվում է Վրաստանի Հանրապետությունում՝  Թբիլիսի քաղաքի «Խոջիվանքի» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1898–1915-ին` Թիֆլիսի տարբեր թատերախմբերի դերասան: Կազմակերպել և ղեկավարել է Հայ-վրացական դրամատիկական (1904–08), Արևելյան օպերետի (1915–18) թատերախմբերը: 1921–54-ին՝ Թիֆլիսի Հայդրամայի հիմնադիր-դերասաններից: Խաղացել է դրամատիկական և բնութագրական դերեր (նաև՝ վրացերեն)՝ Կակուլի, Զիմզիմով, Իսայի (Սունդուկյանի «Պեպո»«Խաթաբալա»), Օգսեն (Պարոնյանի «Պաղտասար աղբար»), Լուկա (Գորկու «Հատակում») և այլն:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը

Օգտագործող Գաղտնաբառ