haymard

Երեքշաբթի, 23 Հունվարի
HayMard.am

ՍԱՇԱ (ԱԼԵՔՍԱՆԴՐ) ՕԳԱՆԵԶԱՇՎԻԼԻ(ՕՀԱՆՅԱՆ)

Երաժիշտ , Մանկավարժ (Հոգեբան)

Ծնվել է՝ 1889 - Մահացել է՝ 31.5.1932

Կենսագրությունը

ՕԳԱՆԵԶԱՇՎԻԼԻ Սաշա [Օհանյան Ալեքսանդր Արշակի, 1889, գյուղ Սողանլուղ (այժմ՝ Փոնիջալա գյուղի շրջագծում՝ Թբիլիսիի մոտակայքում) – 31.5.1932, Թիֆլիս], քամանչահար, երգահան, մանկավարժ: Ա. Մայիլյանի արևելյան նվագախմբի (Բաքու) մենակատար, հանդես է եկել աշուղ Հազիրիի խմբում (Թիֆլիս): Համերգներով շրջագայել է Անդրկովկասում, Միջին Ասիայում, Իրանում:

Շիրիմը գտնվում է Վրաստանի Հանրապետությունում՝  Թբիլիսի քաղաքի «Խոջիվանքի» պանթեոնում:

"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1911-ին Բաքվում բեմադրվել է Օգանեզաշվիլու «Ֆահրադ և Շիրին» երգային օպերան: Անդրկովկասում գործածության մեջ է դրել քառալար քամանչա: 1920-ին հիմնել է Բաքվի Արևելյան կոնսերվատորիան, 1924-ից մասնակցել է Թիֆլիսի Հայարատան աշխատանքներին: 1926-ին Երևանի կոնսերվատորիայում հիմնադրել է արևելյան երաժտության ֆակուլտետը, դասավանդել արևելյան երաժշտության տեսություն և ժողովրդական նվագարաններ (սաներից են Ա. Հ. Մերանգուլյանը, Գ. Լ. Միրզոյանը): Ստեղծել և ղեկավարել է Երևանի ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլը: Հեղինակ է Անդրկովկասի և պարսկական մոնոդիկ երաժշտության մասին հոդվածների:

 "(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ