haymard

Չորեքշաբթի, 24 Ապրիլի
www.HayMard.am

ԱԲԵԼ ԱՂԱՆԲԵԳՅԱՆ

Տնտեսագետ

Ծնվել է՝ 08/10/1932

Կենսագրությունը

ԱՂԱՆԲԵԳՅԱՆ Աբել Գյոզի (ծ. 8.10.1932, Թիֆլիս), տնտեսագետ: Տնտեսագիտության դոկտոր (1963), պրոֆեսոր (1964), ԽՍՀՄ ԳԱ (1974, 1991-ից՝ ՌԳԱ) ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ պատվավոր անդամ (2000): Ավարտել է Մոսկվայի պետական տնտեսագիտական ինստիտուտը (1955): 1966–86-ին՝ ԽՍՀՄ ԳԱ Սիբիրի բաժանմունքի տնտեսագիտական և արդյունաբերական արտադրության կազմակերպման ինստիտուտի (Նովոսիբիրսկ) տնօրեն: 1985-ից՝ ԽՍՀՄ ԳԱ նախագահության անդամ և ԳԱ տնտեսագիտական բաժանմունքի ակադեմիայի քարտուղար: ԽՍՀՄ ԳԱ-ին առընթեր ԲԱՄ-ի հիմնախնդիրների գիտխորհրդի նախագահ (1975): «Տնտեսագիտության և արդյունաբերական արտադրության կազմակերպում» (ռուսական) ամսագրի հիմնադիր ու գլխավոր խմբագիր (1970-ից):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1989-ից՝ ԽՍՀՄ Նախարարների խորհրդին (այժմ՝ ՌԴ Կառավարությանը) առընթեր Ժողտնտեսության ակադեմիայի ռեկտոր, 2002-ից՝ նույն ակադեմիայի տնտեսագիտության տեսության և քաղաքականության ամբիոնի վարիչ:

Աշխատությունները վերաբերում են աշխատանքի արտադրողականության, աշխատավարձի և կենսամակարդակի, ՌԴ սոցիալ-տնտեսական զարգացման մակրոտնտեսագիտական խնդիրներին: Հեռանկարային պլանավորման համար մշակել է ժողտնտեսության ճյուղային և շրջանային մոդելներ:

Տնտեսագիտության միջազգային միության պատվավոր նախագահ, Էկոնոմետրական միջազգային ընկերակցության պատվավոր, Բուլղարիայի, Հունգարիայի ԳԱ-ների արտասահմանյան, Բրիտանիայի ԳԱ թղթակից անդամ, Պետական ծառայողների բարձրագույն դպրոցի (Բարսելոն), Կալիֆոռնիայի (Հարվարդ), Սեուլի համալսարանների պատվավոր դոկտոր:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ