haymard

Ուրբաթ, 26 Ապրիլի
www.HayMard.am

ՍԵՐՈԲ ԱՂԲՅՈՒՐ

Ֆիդայի (ազատամարտիկ)

Ծնվել է՝ 1864 - Մահացել է՝ 24/10/1899

Կենսագրությունը

ԱՂԲՅՈՒՐ ՍԵՐՈԲ, Սերոբ Փաշա, Վարդանյան Սերոբ [1864, գ. Սոխորդ (Բիթլիսի նահանգի Խլաթ գավառ) – 24.10(5.11). 1899, գյուղ Գելիեգուզան (Սասունի գավառ)], հայ ազգ-ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի: ՀՀԴ կուսակցության անդամ: Խուսափելով թուրքական հետապնդումներից՝ 1891-ին անցել է Կստանդնուպոլիս, ապա՝ Ռումինիա, Բաթում, իսկ 1895-ին վերադարձել է Արևմտյան Հայաստան և իր կազմակերպած ֆիդայիների խմբով կռվել Բիթլիսում, Խլաթում ու Սասունում, պաշտպանել բազմաթիվ հայկական գյուղեր: Քաջագործությունների համար կոչվել է նաև «Նեմրութի հսկա» կամ «Նեմրութի ասլան»:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1898-ի հոկտեմբերի 20-ին Բաբշեն գյուղի կռվից հետո ապաստանել է Սասունում: 1898-ի նոյեմբին թուրքերին հաջողվել է մատնությամբ թունավորել Աղբյուր Սերոբին, սակայն մինչ վե-րահաս մահն իր զինակիցների հետ շարունակել է մարտը պաշարված Գելիեգուզանում: Այդ ընդհարման ժամանակ զոհվել են որդին, երկու եղբայրները, գերվել վիրավոր կինը՝ Սոսեն (տես Սոսե Մայրիկ): Աղբյուր Սերոբի գլուխը թաղված է Բաղեշի Ս. Կարմրակ եկեղեցու բակում, մարմինը՝ Գելիեգուզանում: Նրա սխրանքների մասին ժողովուրդը բազմաթիվ երգեր է հյուսել:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Աղբյուր Սերոբ

Օգտագործող Գաղտնաբառ