haymard

Երկուշաբթի, 22 Հունվարի
HayMard.am

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՃԵՄՅԱՆ

Երգահան (Կոմպոզիտոր)

Ծնվել է՝ 25/08/1925 - Մահացել է՝ 10/10/1987

Կենսագրությունը

ԱՃԵՄՅԱՆ Ալեքսանդր Վարդանի (25.8.1925, Թիֆլիս – 10.10.1987, Երևան), կոմպոզիտոր: Վ.Մ. Աճեմյանի և Ա.Հ. Ասրյանի որդին, Վ.Ա. Աճեմյանի հայրը: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1984): Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1955): 1971–87-ին դասավանդել է նույն կոնսերվատորիայում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Աճեմյանը գրել է 6 սիմֆոնիա [1955–84, 5-րդը՝ «Սասունցի Դավիթ» (երգչախմբի և նվագախմբի համար), 1979, 6-րդը՝ «Յոթ երգ Հայաստանի մասին», 1984], «Հովվերգական սիմֆոնիետ» (1972), սիմֆոնիա և կամերային գործեր, վոկալ-գործիքային շարք (1969), ռոմանսներ, երգեր, թատերական և կինոերաժշտություն: ՀԽՍՀ Պետական  մրցանակ (1975):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

ԱԼ. ԱՃԵՄՅԱՆ-Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ "ԻՐ...

Խոսրով Վարդանյան և Ալեքսանդր Աճե...

Վահագն Դավթյան - Ալեքսանդր Աճեմյ...

Օգտագործող Գաղտնաբառ