haymard

Ուրբաթ, 29 Մարտի
www.HayMard.am

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄՅԱՍՆԻԿՅԱՆ

Պետական գործիչ , Գրականագետ

Ծնվել է՝ 28/01/1886 - Մահացել է՝ 22/03/1925

Կենսագրությունը

ՄՅԱՍՆԻԿՅԱՆ, Մյասնիկով, Ալեքսանդր Ֆեոդորի (Աստվածատուրի), Ալ. Մարտունի, Ալյոշա, Բոլշեվիկ, Կոմունիստ [28.1(9.2). 1886, Նոր Նախիջևան (այժմ՝ Դոնի Ռոստով քաղաքի շրջագծում) – 22.3.1925, Թիֆլիս], կուսուսակցության պետական և ռազմական գործիչ, գրականագետ: ՌՍԴԲԿ անդամ 1906-ից: Սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում (1904–06), ավարտել է ՄՊՀ իրավաբանական ֆակուլտետը (1911): 1905–06-ին մասնակցել է ուսանողական0 շարժումներին. որպես «անբարեհույս» տարր արտաքսվել է Մոսկվայից: 1907–14-ին աշխատել է Բաքվում, ապա` Մոսկվայում: Առաջին աշխարհամարտին (1914–18) զորակոչվել է բանակ, շարունակել է հեղափոխական աշխատանքը Արևմտյան ռազմաճակատում: 1917-ի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հրամանատարական բարձր պաշտոններ է վարել կարմիր բանակում: Ընտրվել է Բելոռուսիայի ԿԿ կենտկոմի Կենտրոնական բյուրոյի, ապա՝ ԲԽՍՀ ԿԳԿ նախագահ, ՌԿ (բ) Կ Մոսկվայի քաղաքային և մարզային կոմիտեների քարտուղար:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1921-ի հունվարին նշանակվել է ՀԽՍՀ ԺԿԽ նախագահ և ռազմական գործերի ժողկոմ: ԱԽՖՍՀ կազմավորումից (1922-ի մարտ) հետո Ֆեդերացիայի գործկոմի նախագահներից էր, ապա՝ ՌԿ(բ)Կ Անդրերկրկոմի առաջին քարտուղարը: Միասնիկյանը մասնակցել է 1921-ի հուլիսի 4–5-ին կայացած ՌԿ(բ)Կ ԿԿ կովկասյան բյուրոյի նիստին և դեմ քվեարկել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի ԽՍՀ կազմի մեջ մտնելու մասին որոշմանը:

Հայաստանում կարճ ժամանակ աշխատելու ընթացքում Միասնիկյանը եռանդուն գործունեություն է ծավալել ժողովրդական տնտեսության վերականգնման, քաղաքացիական պատերազմի հետևանքները վերացնելու, երկրի ներսում կայունություն հաստատելու ուղղությամբ: Ձգտելով նոր իշխանության շուրջը համախմբել հայ մտավորականներին՝ շատերին հրավիրել է Հայաստան: Միասնիկյանը Խորհրդային Հայաստանի գործիչներից առաջինն է, որ անդրադարձել է Հայաստանի և Սփյուռքի փոխհարաբերություններին, հատուկ ուսում-նասիրություն է նվիրել Սփյուռքում հայ կուսակցությունների խնդիրներին («Կուսակցությունները գաղութահայության մեջ», 1924):

Միասնիկյանը խմբագրել է շուրջ 10 անուն պարբերեկաններ, գրել հեղափոխական շարժումների պատմության և հայ գրականության հարցերին նվիրված աշխատություններ: 1913–14-ին «Մշակ» թերթում անդրադարձել է Հայկական հարցին. ցույց է տվել, որ մեծ տերություններն այդ հարցի շահարկումով հետամտել են իրենց քաղաքաան շահերը և չեն հետաքրքրվել արևմտահայության ճակատագրով:

Զոհվել է Թիֆլիսի օդանավակայանում՝ ինքնաթիռի վթարից:

Միասնիկյանի անունով են կոչվել քաղաքներ ՀՀ-ում և ԼՂՀ-ում (2-ն էլ` Մարտունի), հրապարակներ, փողոցներ, դպրոցներ և այլն: Երևանում, Միասնիկյանի անունը կրող հրապարակում, տեղադրված է նրա արձանը (քանդակագործ՝ Ա. Շիրազ, ճարտարապետ՝ Ջ. Թորոսյան):
Ընտ. երկ, Ե., 1957: Երկ., հ. 1–4, Ե., 1984–86:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

ՄԵՐ ՄԵԾԵՐԸ (հաղորդաշար) ԱԼԵՔՍԱՆԴ...

ՄԵՐ ՄԵԾԵՐԸ (հաղորդաշար) ԱԼԵՔՍԱՆԴ...

ՄԵՐ ՄԵԾԵՐԸ (հաղորդաշար) ԱԼԵՔՍԱՆԴ...

ՄԵՐ ՄԵԾԵՐԸ (հաղորդաշար) ԱԼԵՔՍԱՆԴ...

Օգտագործող Գաղտնաբառ