haymard

Ուրբաթ, 19 Ապրիլի
www.HayMard.am

ԱՆԱՀԻՏ ՑԻՑԻԿՅԱՆ

Երաժիշտ , Երաժշտագետ , Մանկավարժ (Հոգեբան)

Ծնվել է՝ 26/08/1926 - Մահացել է՝ 02/05/1999

Կենսագրությունը

ՑԻՑԻԿՅԱՆ Անահիտ Միքայելի (26.8.1926, Լենինգրադ – 2.5.1999, Երևան), ջութակահար, մանկավարժ, երաժշտագետ: Արվեստագիտության թեկնածու (1970): Պրոֆեսոր (1982): ՀՀ վաստակավոր արտիստ (1967): Ավարտել է Երևանի կոնսերվատորիան (1950): 1950-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1961-ից՝ Հայֆիլհարմոնիայի մենակատար: Ցիցիկյանի երկացանկում առանձնահատուկ տեղ են գրավել հայ կոմպոզիտորների երկերը, որոնց մեծ մասի առաջին մեկնաբանն ու խմբագիր է եղել: Ցիցիկյանը հիմնել և մշակել է աղեղնային գործիքների կատարողական արվեստի ու պատմության դասընթացներ: Թողարկել է հեղինակային 4 ձայնասկավառակ («Մելոդիա» , Մոսկվա) և 2 ձայներիզ (ԱՄՆ): Հյուրախաղերով հանդես է եկել արտասահմանյան երկրներում:

Երկ. Հայկական աղեղնային արվեստը, Ե., 1977:
Армянское смычковое искусство, Е., 2004.

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Կոմիտաս, Կռունկ- Անահիտ Ցիցիկյան...

Պար - Անահիտ Ցիցիկյան ...

Օգտագործող Գաղտնաբառ