haymard

Ուրբաթ, 23 Փետրվարի
HayMard.am

ԱՐԱՄԱՅԻՍ ԵՐԶՆԿՅԱՆ

Պետական գործիչ

Ծնվել է՝ 1879 - Մահացել է՝ 1938

Կենսագրությունը

ԵՐԶՆԿՅԱՆ Արամայիս Հարությունի [1879, գ. Հաղպատ (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում) – 1938], պետական, կուսակցական գործիչ: Յու. Ա. Երզնկյանի հայրը: ՌՍԴԲԿ անդամ 1898-ից: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1898):

Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1916-ին ընտրվել է Թիֆլիսի քաղաքային դումայի, 1917-ի Փետըրվարյան հեղափոխությունից հետո՝ բանվորական խորհրդի, ապա՝ Անդրկովկասյան սեյմի անդամ: 1920–30-ին՝ ՀԽՍՀ հողժողկոմ, 1931–33-ին՝ Երևանի քաղխորհրդի գործկոմի նախագահ: Անհիմն բռնադատվել է, հետմահու արդարացվել: Երիցյանի անունով Երևանում կոչվել են փողոց, դպրոց:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ