haymard

Հինգշաբթի, 18 Հունվարի
HayMard.am

֊ ԱՐՇԱԿ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ֊ ԲՐՈՒՏՅԱՆ

Երաժիշտ , Մանկավարժ (Հոգեբան) , Նկարիչ (Լուսանկարիչ)

Ծնվել է՝ 21/09/1864 - Մահացել է՝ 25/08/1936

Կենսագրությունը

ԲՐՈՒՏՅԱՆ Արշակ Հովհաննեսի [21.9(3.10). 1864, գյուղ Դաշղալա (այժմ՝ գյուղ Քարաբերդ՝ ՀՀ Շիրակի մարզում) – 25.8.1936, Լենինական], երաժիշտ, մանկավարժ, երգահավաք, նկարիչ: Գ.Ա. Բրուտյանի հայրը: Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1882), իբրև նկարիչ՝ կատարելագործվել Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում (1903):

 "(նյութը տրամադրելէ «ՀԱՅԿԱԿԱՆՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Բրուտյանը դասավանդել է Ալեքսանդրապոլի դպրոցներում, 1895-ին հավաքել է ժողովրդական երգեր (շուրջ 500): Ձայնագրել և գրառել է աշուղական, հոգևոր երգեր, ստեղծել և ղեկավարել երգչախմբեր: Հեղինակ է Ա. Մխիթարյանցի, Գ. Լևոնյանի, Թ. Անտիկյանի և ուրիշների դիմանկարների, սրբապատկերների: Բ-րուտյանի անունով է կոչվում Գյումրիի դ 4 երաժշտական դպրոցը:

Երկ. Դասագիրք հայկական եկեղեցական ձայնագրութեան, Վաղ-պատ, 1890:
Ռամկական մրմունջներ (ձայնագրյալ ժող.), Ե., 1985 (առաջաբանը, ծնթգր.՝ Մ. Բրուտյանի):

 "(նյութը տրամադրելէ «ՀԱՅԿԱԿԱՆՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ