haymard

Չորեքշաբթի, 17 Ապրիլի
www.HayMard.am

ԱՐՇԱՎԻՐ ՇԱՎԱՐՇՅԱՆ

Մանկավարժ (Հոգեբան)

Ծնվել է՝ 14/05/1884 - Մահացել է՝ 11/09/1960

Կենսագրությունը

ՇԱՎԱՐՇՅԱՆ Արշավիր Մեսրոպի [14(26).5. 1884, Քյավառ (այժմ՝ ք.Գավառ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզում) – 11.9.1960, Երևան], մանկավարժ: Պրոֆեսոր (1936): ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1954): Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1896–98), Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1898–1906), Ենայի, Լայպցիգի համալսարաններում (1910–14):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1914–18-ին Շավարշյանը մանկավարժություն և հոգեբանություն է դասավանդել Գևորգյան ճեմարանում: 1921–34-ին դասախոսել է ԵՊՀ-ում, 1934–60-ին՝ ՀՊՄԻ-ում (1940–1960-ին՝ ամբիոնի վարիչ, 1943–48-ին՝ պրոռեկտոր): Հեղինակ է «Հայ մանկավարժներ» (գիրք 1, 2, 1958, 1961) մենագրության:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ