haymard

Հինգշաբթի, 25 Ապրիլի
www.HayMard.am

ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԻՆՅԱՆ

Մաթեմատիկոս

Ծնվել է՝ 19/12/1906 - Մահացել է՝ 14/05/1978

Կենսագրությունը

ՇԱՀԻՆՅԱՆ Արտաշես Լիպարիտի [19.12.1906, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Գյումրի) – 14.5.1978, Երևան], մաթեմատիկոս, հայկական մաթեմատիկական գիտությունների դպրոցի հիմնադիրը: Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1944), պրոֆեսոր (1944), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1947, թղթակից անդամ՝ 1945-ից): ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961): Արամ Շահինյանի հայրը: Ավարտել է ԵՊՀ (1930): 1929–78-ին դասախոսել է ԵՊՀ-ում:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1938–44-ին՝ Շահինյանը եղել է երկրաչափության, 1944–78-ին՝ մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության ամբիոնների վարիչ, միաժամանակ, 1939–42-ին՝ ֆիզմաթ ֆակուլտետի դեկան: 1945–55-ին՝ ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի բաժանմունքի, 1955–59-ին՝ համանուն ինստիտուտի հիմնադիր-տնօրեն: 1950–63-ին, միաժամանակ՝ ՀԽՍՀ ԳԱ ֆիզմաթ գիտությունների բաժանմունքի ակադեմիկ քարտուղար: Շահինյանի աշխատանքներով Հա-յաստանում սկիզբ են դրվել մաթեմատիկայի բնագավառի համակարգված գիտական հե-տազոտություններին:

Աշխատանքները վերաբերում են կոմպլեքս տիրույթում մոտավորությունների տեսությանը, կոմպլեքս և իրական փոփոխականների ֆունկցիաների տեսության մի շարք նոր ուղղությունների: Ֆունկցիաների տեսության բնագավառում Շահինյանի ներդրումները միջազգային ճանաչում են ստացել: Շահինյանի անունով են կոչվել ԵՊՀ-ին կից իր նախա-ձեռնությամբ ստեղծված ֆիզմաթ թեքումով գիշերօթիկ դպրոցը (1978-ից), փողոցներ Երևանում և Գյումրիում, 1999-ին Գյումրիում կանգնեցվել է հուշակոթող:

ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր. (1967–75): 1978-ին ԵՊՀ-ում սահմանվել է Շահինյանի անվան կրթաթոշակ:
Երկ: Անալիտիկ ֆունկցիաների տեսություն, մաս 1, Ե., 1969:
Արտաշես Լիպարիտի Շահինյան. Կենսամատենագիտություն, Ե., 2003:
Ակադեմիկոս Արտաշես Լիպարիտի Շահինյան. գիտնականը, հայրենասերը, ուսուցչապետը (կազմ.՝ Ա. Շահինյան), Ե., 2006:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ