haymard

Ուրբաթ, 23 Փետրվարի
HayMard.am

ԱՎԵՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Երաժիշտ

Ծնվել է՝ 07/04/1899 - Մահացել է՝ 19/06/1983

Կենսագրությունը

ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Ավետ (Տեր-Գաբրիելյան Ավդեյ) Կարապետի [7(19).4.1899, Դոնի Ռոստով – 19.6.1983, Մոսկվա, թաղված է Երևանում], ջութակահար: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1945): Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (1929): 1922–23-ին դասավանդել է Երևանի երաժշտական ստուդիայում, 1923–24-ին և 1941– 1944-ին՝ Երևանի (1974-ից՝ պատվավոր պրոֆեսոր), 1938–79-ին՝ Մոսկվայի կոնսերվատորիաներում (1976-ից՝ պրոֆեսոր):

 "(նյութը տրամադրելէ «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Կոմիտասի անվան քառյակի հիմնադիր-անդամներից (1924–74-ին՝ 1-ին ջութակ): Հանդես է եկել մենահամերգներով, սիմֆոնիկ նվագախմբի հետ և անսամբլներում (Ա. Գոլդենվեյզերի, Հ. Նեյհաուզի, Կ. Իգումնովի, Վ. Մերժանովի հետ):

Համամիութենական մրցույթի դափնեկիր (1935, Մոսկվա, 2-րդ մրցանակ): ԽՍՀՄ (1946), ՀԽՍՀ (1965) Պետական մրցանակներ: Գաբրիելյանի անունով է կոչվել Երևանի դ 12 երաժշտական դպրոցը:

 "(նյութը տրամադրելէ «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ