haymard

Շաբաթ, 20 Հունվարի
HayMard.am

֊ ԳԱԳԻԿ ֊ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Քանդակագործ

Ծնվել է՝ 03/03/1950

Կենսագրությունը

ՍՏԵՓԱՆՅԱՆ Գագիկ Վարազդատի [ծ. 3.3. 1950, գյուղ Զառիթափ (ՀՀ Վայոց Ձորի մարզ)], քանդակագործ: Սովորել է ԵԳՈՒ-ում (1963–67), ավարտել Լենինգրադի գեղարվեստի ուսումնարանը (1968) և գեղարվեստի ինստիտուտը (1974): 1995-ից դասավանդում է ՀՊՄՀ-ում, 2003-ից, միաժամանակ՝ ԵԳԱ-ում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1996-ից՝ ՀՆՄ քանդակի մասնաճյուղի նախագահ: Հեղինակ է Հակոբոս Առաքյալի (Զեբեդյան) հարթաքանդակի (2001, Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի), Հ. Շահինյանի հուշաքանդակի (2002, Երևան), Իսրայել Օրու հուշարձանի (2004, Ջերմուկ) և այլն:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ