haymard

Երեքշաբթի, 21 Նոյեմբերի
HayMard.am

ԳԵՎՈՐԳ (ԿԱՌԼԵՆ) ԷՄԻՆ (ՄՈՒՐԱԴՅԱՆ)

Գրող , Թարգմանիչ

Ծնվել է՝ 30/09/1919 - Մահացել է՝ 12/07/1998

Կենսագրությունը

ԷՄԻՆ Գևորգ (Մուրադյան Կառլեն Գրիգորի, 30.9.1919, Աշտարակ – 12.7.1998, Երևան, թաղված է Աշտարակի Կարմրավոր եկեղեցու բակում), բանաստեղծ, թարգմանիչ: Ավարտել է ԵՊԻ (1940), Մոսկվայի գրականության բարձրագույն դասընթացները (1956): 1951–54-ին՝ «Լիտերատուրնայա գազետա» թերթի սեփական  թղթակից, 1968–72-ին՝ «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի խմբագիր, 1973–98-ին՝ ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող: Էմինի բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Նախաշավիղը» (1940), կյանքի և սիրո վերաբերյալ քնարական խոհեր են: «Խաղաղության ծխամորճը» (1942) ժողովածուն նրա պոեզիային բերեց քաղաքացիական հատուկ շունչ և ուղղվածություն: «Նորքը» (1946, ժողովածու) վկայեց բանաստեղծի ստեղծագործական որոնումների հասունացումը: Հաջորդ ժողովածուներում ավելի որոշակի դարձան Էմինիի պոեզիայի ոճն ու թեմատիկ նախասիրությունները («Նոր ճանապարհ», 1949, ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1951, «Որոնումներ», 1955, «Մինչև այսօր», 1959, «Երկու ճամփա», 1962, «Այս տարիքում», 1968, «Քսաներորդ դար», 1970, «Դար, հող, սեր», 1974, ռուսական, ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1976, «Ճամփաբաժան», 1979, «Ախ, այս Մասիսը», 1980 և այլն):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Էմինը գրել է նաև էսսեներ («Յոթ երգ Հայաստանի մասին», 1974, 2-րդ լրց. հրտ.՝ 1981, վավերագրական կինոնկար՝ 1967, սցենարը՝ Էմինի, Անդրկովկասյան և ուկրաինական ֆիլմերի երևանյան փառատոնի գլխավոր մրցանակ՝ «Պրոմեթևս–69»), հոդվածներ, արձակ ստեղծագործություններ [«Մաշտոցից մինչև մեր օրերը», 1984 (մտորումներ հայ գրականության մասին), «Հավերժի ճամփորդը», 1985 (բանաստեղծություններ և արձակ էջեր)]: Երևանի փորձարարական թատրոնը բեմադրել է նրա բանաստեղծությունների մոտիվներով ստեղծված «Անձրևի երաժշտություն» դրաման: Էմինը թարգմանել է Ալեքսանդր Բլոկի, Վլադիմիր Մայակովսկու, Սերգեյ Եսենինի, Բորիս Պաստեռնակի, Մարինա Ցվետաևայի, Մ. Ռիլսկու, Նազիմ Հիքմեթի, Էրիխ Ռեմարկի ստեղծագործություններից («Գիրք թարգմանությանց», 1984, ժողովածուն):

ՀԳՄ Եղիշե Չարենցի անվան մրցանակ (1979):
Երկ. ժող., հ. 1–2, Ե., 1975–77: Երկ., հ. 1–3, Ե., 1985–86:
Հավերժի ճամփորդը (էսսե, հայ., ռուս., անգլ., գերմ., ֆրանս.), Ե., 1987: Ելք Եգիպտոսից, Ե., 1990:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Գևորգ Էմին - Մենք

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻՑ ՀԵՏՈ - ԳԵՎՈՐԳ ԷՄԻ...

Գևորգ Էմին

Պոեզիա Գևորգ Էմին (Կարդում է Սիլ...

"ԱՍՏՂԵՐ ԵՎ ՃԱԿԱՏԱԳՐԵՐ" ԳԵՎՈՐԳ ԷՄ...

Օգտագործող Գաղտնաբառ