haymard

Շաբաթ, 25 Նոյեմբերի
HayMard.am

ԳՐԻԳՈՐ ԿԱՐԱՊԵՏԻ ԲԱՂՅԱՆ

Զինծառայող , Հրամանատար

Ծնվել է՝ 31/03/1912 - Մահացել է՝ 27/09/1965

Կենսագրությունը

ԲԱՂՅԱՆ Գրիգոր Կարապետի [31.3.1912, գյուղ Խաչակապ (այժմ՝ Ադրբեջանի Դաշքեսանի շրջանում) – 27.9.1965, Գրոդնո (Բելոռուսիա), թաղված է Երևանում], Խորհրդային Միության հերոս (29.6.1945), գեներալ-մայոր (1963): Ավարտել է «Վիստրել» սպայական դասընթացները (1943), Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվան (1948), ԳՇ (1955) ռազմական ակադեմիաները: Մահացել է 1965 թ.-ին: Թաղված է Երևանի քաղաքային պանթեոնում:

 "(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Հայրենական պատերազմին (1941–45) մասնակցել է Ուկրաինայում (Զապորոժիեի շրջան) մղված պաշտպանական մարտերին, Ստալինգրադի ճակատամարտին: 1943-ին, որպես հրաձգային գնդի հրամանատար, մասնակցել է 4-րդ ուկրաինական ռազմաճակատում մղված մարտերին (Կամենեց-Պոդոլսկ, Ստանիսլավ քաղաքների ազատագրմանը, Դեսնայի գետանցմանը և այլն): Հերոսի կոչման արժանացել է Չեխոսլովակիայի Օլոմոուց քաղաքի ազատագրման մարտերում ցուցաբերած խիզախության համար: Հետպատերազմյան տարիներին եղել է դիվիզիայի հրամանատար, ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ: Բաղյանի անունով է կոչվել Երևանի թիվ 141 դպրոցը:

 "(նյութը տրամադրելէ «ՀԱՅԿԱԿԱՆՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ