haymard

Ուրբաթ, 26 Ապրիլի
www.HayMard.am

ՀԱԿՈԲ ԿԱՐԱՊԵՆՑ (ԿԱՐԱՊԵՏՅԱՆ)

Գրող

Ծնվել է՝ 09/08/1925 - Մահացել է՝ 20/10/1994

Կենսագրությունը

ԿԱՐԱՊԵՆՑ (Կարապետյան) Հակոբ Սիմոնի (9.8.1925, Թավրիզ – 20.10.1994, Բոստոն), գրող: Ավարտել է Թեհրանի Սեն Լուի քոլեջը, սովորել ԱՄՆ-ի Միսսուրի նահանգի (1947–49) և Կոլումբիայի (1950–52) համալսարաններում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1954–79-ին աշխատել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հայկական բաժնում: Հեղինակ է պատմվածքների, նորավեպերի ժողովածուների [«Անծանոթ հոգիներ» (1970), «Միջնարար» (1981, Հայկաշեն Ուզունյան գրական մրցանակ), «Անկատար» (1987)], վեպերի [«Կարթագենի դուստրը» (1972, Հայկաշեն Ուզունյան գրական մրցանակ), «Ադամի գիրքը» (1983, ՀԲԸՄ Ալեք Մանուկյան և ֆրանսահայ ԳՄ Է. Գավուքճյան–Այվազյան գրական մրցանակներ)]:

Երկ., Ե., 1995: Եր­կու աշ­խարհ, Բոս­տոն, 1992:
Ամե­րի­կյան շուրջ­պար, Ե., 1994:
Մի մարդ ու մի եր­կիր եւ այլ պատմ­ուածք­ներ, Բոս­տոն, 1994:
Կա­րա­պենց. Մա­տե­նա­գի­տու­թյուն, Քեմբ­րիջ, 1999:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ