haymard

Երկուշաբթի, 22 Հունվարի
HayMard.am

ՀԱԿՈԲ ՕՇԱԿԱՆ (ՔՅՈՒՖԵՃՅԱՆ)

Գրող , Գրականագետ

Ծնվել է՝ 09/12/1883 - Մահացել է՝ 17/02/1948

Կենսագրությունը

ՕՇԱԿԱՆ (Քյուֆեճյան) Հակոբ Հովհաննեսի [9.12. 1883, Բուրսա (Թուրքիա) – 17.2.1948, Հալեպ], գրող, գրականագետ: Վ. Հ. Օշականի հայրը: Ավարտել է Բուրսայի Գևորգյան ազգային վարժարանը (1899), սովորել Արմաշի դպրեվանքում (1899– 1900): 1914-ին՝ «Մեհյան», 1922-ին՝ «Բարձրավանք» հանդեսների համախմբագիր: Կազմել է «Հայ գրականութիւն» (1942) դասագիրքը:

"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Օշականը գրել է պատմվածքներ («Խոնարհները», 1920, «Երբ պատանի են», 1925, ժողովածուներ), հեքիաթներ, արձակ բանաստեղծություններ («Խորհուրդներու մեհեանը», 1922, ժողովածուն), վեպեր («Մնացորդաց», հ. 1, 1932–34, «Սահակ Պարգեւեան», 1985, «Սյուլէյման էֆէնտի», 1985), պիեսներ («Երբ մեռնիլ գիտենք», 1944, «Օրն օրերուն», 1946, «Երեք թատերախաղեր», 1990, ժողավածուն): Օշականի վիպագրության հիմնական թեման սփյուռքն է, հայոց անցյալն ու ներկան:

Հատկանշելի է Օշականի «Համապատկեր արեւմտահայ գրականութեան»(հ. 1–10, 1945–82) աշխատությունը: Հեղինակել է նաև «Անգղին կտուցին տակ» (1932), «Սփիւռքը եւ իրաւ բանաստեղծութիւնը» (1945), «Վկայութիւն մը»(1946), «Արեւելահայ բանասիրութիւնը եւ Էջմիածին» (1948), «Երբ հիները կը կարդանք» (1983) ուսումնասիրությունները, ինչպես նաև Եղիշեին, Ղազար Փարպեցուն, Ներսես Շնորհալուն նվիրված մատենագիտ-բանասիրական բնույթի գործեր:
Երկ., Անթիլիաս, 1998: Երկ., Ե., 1979:
Նամականի, Բեյրութ, 1983:
Արեւելահայ դէմքեր, Բեյրութ, 1999:
Զուգակշիռ արեւելահայ եւ արեւմտահայ գրականութեանց, Բեյրութ, 1999: 

 "(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Տեսավ, զգաց եւ պատմեց. Հակոբ Օշա...

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻՑ ՀԵՏՈ - ՀԱԿՈԲ ՕՇԱԿ...

Օգտագործող Գաղտնաբառ