haymard

Չորեքշաբթի, 17 Ապրիլի
www.HayMard.am

ՀԱՅԿ ԳՅՈՒԼԻՔԵՎԽՅԱՆ

Հասարակական գործիչ

Ծնվել է՝ 07/01/1886 - Մահացել է՝ 29/09/1951

Կենսագրությունը

ԳՅՈՒԼԻՔԵՎԽՅԱՆ Հայկ Գաբրիելի (7. 1.1886, Շուշի – 29.9.1951, Երևան), գրաքննադատ, փիլիսոփա, հասարակական գործիչ: Պրոֆ. (1929): Սովորել է Ենայի, Լայպցիգի, Ցյուրիխի (1907) համալսարաններում, ավարտել Հայդելբերգի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը (1914): 1921–23-ին աշխատել է Ալեքսանդրապոլի գավկոմում, 1923-ին՝ ՀԿԿ կենտկոմում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Երևանում խմբագրել է «Կոմունիստ» թերթը, 1923-ին՝ «Վերելք» ամսագիրը: 1939-ից՝ Գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող: Դասախոսել է Երևանի բուհերում, 1924–27-ին՝ ԵՊՀ պրոռեկտոր: Աշխատությունները («Փիլիսոփայությունը և գրականությունը», «Գրական դիրքերում» ամսագրում, 1931, «Գաբրիել Սունդուկյան», 1944, «Սովետական դրամատուրգիայի մասին», 1948, «Քննադատական հոդվածներ», 1955) վերաբերում են գրականության, արվեստի, փիլիսոփայության հարցերին:

Երկ. Ընտ­րա­նի, Ե., 1978:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ