haymard

Չորեքշաբթի, 22 Նոյեմբերի
HayMard.am

ՀԵՆՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Իրավագետ , Հասարակական գործիչ

Ծնվել է՝ 22/05/1939 - Մահացել է՝ 06/08/1998

Կենսագրությունը

ԽԱՉԱՏՐՅԱՆ Հենրիկ Մկրտչի [22.5.1939, Լենինական (այժմ՝ Գյումրի) – 6.8.1998, Երևան, սպանվել է աշխատատեղում՝ դեռևս չբացահայտված հանգամանքներում], իրավաբան: Իրավաբանական գիտությունների դոկտորր (1998): ՀՀ արդարադատության պետական խորհրդական (1997): Ավարտել է ԵՊՀ (1962):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1990–91-ին՝ ՀՀ գլխավոր դատախազի առաջին տեղակալ, 1991–93-ին՝ ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի, 1993–96-ին՝ ՀՀ ԱԺ իրավաբանության բաժնի վարիչ, 1996–97-ին՝ ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր, 1997–98-ին՝ ՀՀ գլխավոր դատախազ: Աշխատանքները վերաբերում են պետական, սահմանադրական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին:

ՌԴ տնտեսագիտության, ֆինանսների և իրավունքի ակադեմիայի անդամ (1995):
Երկ. Սահ­մա­նադ­րա­կան վե­րահս­կո­ղու­թյուն և սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րան, Ե., 1993:
Իշ­խա­նու­թյուն­նե­րի տա­րան­ջա­տու­մ և պառ­լա­մեն­տա­րիզմ, Ե., 1994:
Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան առա­ջին սահ­մա­նադ­րու­թյու­նը, Ե., 1997:
Սահ­մա­նադ­րու­թյու­նը և կոնս­տի­տու­ցի­ո­նա­լիզ­մի հիմ­նա­հար­ցե­րը, Ե., 1998:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Ռետրո P.S. 1998թ Հենրիկ Խաչատրյա...

Օգտագործող Գաղտնաբառ