haymard

Շաբաթ, 25 Նոյեմբերի
HayMard.am

ՀՈՒՆԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Զինծառայող

Ծնվել է՝ 20/07/1914 - Մահացել է՝ 16/09/1943

Կենսագրությունը

ԱՎԵՏԻՍՅԱՆ Հունան Մկրտչի [20.7.1914, գ. Ծավ (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում) – 16.9.1943, թաղված է ՌԴ Նովոռոսիյսկի շրջանի Վերխնեբականսկ ավանի եղբայրական գերեզմանոցում], Խորհրդային Միության հերոս (հետմահու, 16.5. 1944), ավագ սերժանտ: 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի կազմում մասնակցել է Հյուսիսային Կովկասի պաշտպանությանը, Նովոռոսիյսկի ազատագրման մարտերին:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Հունան Ավետիսյանը հերոսի կոչման է արժանացել Նովոռոսիյսկի մատույցներում, Վերխնեբականսկի մոտ, Դոլգայալ ֆաշիստական ամրությունները գրավելիս ցուցաբերած անձնազոհության համար (կրծքով փակել է թշնամու հրակնատը): 1949-ին ԽՍՀՄ ԶՈՒ նախարարի հրամանով Ավետիսյանի անունը ընդմիշտ գրանցվել է 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիայի Սևաստոպոլյան 390-րդ հրաձգարանի գնդի 1-ին վաշտի անձնակազմի ցուցակում: Նրա հիշատակին կանգնեցված են հուշարձաններ Երևանում, Արմավիրում, Ծավում, Վերխնեբականսկում: Հերոսի անունով են կոչվել օվկիանոսային բեռնանավ, դպրոցներ, փողոցներ, արտադր. բրիգադներ:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ