haymard

Երեքշաբթի, 21 Նոյեմբերի
HayMard.am

ԽԱՉԻԿ ԴԱՇՏԵՆՑ (ՏՈՆՈՅԱՆ)

Գրող , Թարգմանիչ , Բանասեր

Ծնվել է՝ 25/05/1910 - Մահացել է՝ 09/03/1974

Կենսագրությունը

ԴԱՇՏԵՆՑ (Տոնոյան) Խաչիկ Տոնոյի [25.5. 1910, գյուղ Դաշտադեմ (Բիթլիսի նահանգի Խութ-Բռնաշեն գավառ) – 9.3.1974, Երևան], գրող, թարգմանիչ, բանասեր: ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967): Ավարտել է ԵՊՀ (1932), Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտի անգլերեն բաժինը (1940):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Հրատարակել է «Երգերի գիրք» (1932), «Գարնանային երգեր» (1934) բանաստեղծությունների ժողովածուները, «Տիգրան Մեծ» (1947) չափածո ողբերգությունը: Դաշտենցին լայն ճանաչում են բերել արևմտահայության ողբերգությունը և սասունցիների նորոգ կյանքն արտացոլող «Խոդեդան» (1950) վեպը, այնուհետև՝ «Ռանչպարների կանչը» (1979) յուրատիպ վիպասքը: Գրել է նաև բանասիրական աշխատություններ՝ «Բայրոնը և հայերը» (1959), «Ըղձյալ այգաբացի երգիչը» (1967): Բնագրից թարգմանել է Վիլիամ Շեքսպիրի, Հենրի Լոնգֆելլոյի, Վիլիամ Սարոյանի ստեղծագործություններից:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Խաչիկ Դաշտենց -- Ֆայտոն Ալեքը ...

Օգտագործող Գաղտնաբառ