haymard

Ուրբաթ, 19 Ապրիլի
www.HayMard.am

ԿՈՍՏԱՆԴԻՆ ՍԱՐԱՋԵՎ (ՍԱՐԱՋՅԱՆ)

Խմբավար (Դիրիժոր) , Հասարակական գործիչ , Մանկավարժ (Հոգեբան)

Ծնվել է՝ 27/09/1877 - Մահացել է՝ 22/07/1954

Կենսագրությունը

ՍԱՐԱՋԵՎ (Սարաջյան) Կոստանդին Սողոմոնի [27. 9(9.10).1877, Դերբենդ (Ռուսաստան) – 22.7.1954, Երևան], ջութակահար, դիրիժոր, մանկավարժ, հասարակական գործիչ: ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1945): Հայաստանի աշխատանքի հերոս (1921): Ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիայի ջութակի բաժինը (1898), Լայպցիգում դիրիժորության դասեր առել (1905–06) Ա. Նիկիշից:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1908-ից Սարաջևը Մոսկվայում հանդես է եկել որպես մենակատար-ջութակահար, նվագել կամերային անսամբլների կազմում, դասավանդել Ժողովրդական կոնսերվատորիայում, ղեկավարել սիմֆոնիկ համերգներ Սոկոլնիկիում (1908, 1910, 1911), օպերային ներկայացումներ՝ Սերգիևո-Ալեքսեևյան ժողովրդական տանը (1911–12), ղեկավարել «Ազատ թատրոնի»  երաժշտական մասը (1913–14): 1918–19-ին Սարատովում վարել է սիմֆոնիկ համերգներ, ղեկավարել օպերայի թատրոնը, դասավանդել կոնսերվատորիայում: Դոնի Ռոստովում կազմակերպել է սիմֆոնիկ նվագախումբ և օպերային թատրոն, եղել Ազով-սևծովյան նավատորմի նվագախմբի դիրիժոր, ստեղծել կամերային անսամբլ: 1922–35-ին` Մոսկվայի կոնսերվատորիայի պրոֆեսոր: Սաներից է Գ. Ե. Բուդաղյանը: 1922–24-ին` Մոսկվայի թատերարվեստի պետական ինստիտուտի ռեկտոր, 1924–35-ին` սիրողական սիմֆոնիկ նվագախմբի (1926-ից` Սարաջևի անվան) ղեկավար: Համերգներով հանդես է եկել Վիեննայում և Պրահայում (1927):

Սարաջևի կատարմամբ առաջին անգամ հնչել են Ն. Մյասկովսկու, Ս. Պրոկոֆևի, Դ. Շոս-տակովիչի շատ երկեր: 1935-ից բնակվել է Երևանում: 1935–39-ին` Երևանի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժոր, 1941-ից` Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: 1936–54-ին` Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր (1936–37-ին և 1940–54-ին` տնօրեն):

Սարաջևի անունով է կոչվել Երևանի թիվ 4 երաժշտական դպրոցը:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ