haymard

Երեքշաբթի, 23 Հունվարի
HayMard.am

ՄԻՔԱՅԵԼ ՄԱԼՈՒՆՑՅԱՆ

Խմբավար (Դիրիժոր) , Մանկավարժ (Հոգեբան)

Ծնվել է՝ 25/04/1903 - Մահացել է՝ 20/02/1973

Կենսագրությունը

ՄԱԼՈՒՆՑՅԱՆ Միքայել Մովսեսի [25.4(8.5). 1903, Բաքու – 20.2.1973, Երևան], դիրիժոր, մանկավարժ: Պրոֆեսոր (1962): ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1956): Ավարտել է Թիֆլիսի (1925, թավջութակ) և Մոսկվայի (1935, դիրիժորական) կոնսերվատորիաները:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

 

Գործունեությունը

1927–31-ին և 1945–73-ին Մալունցյանը դասավանդել է Երևանի, 1934–45-ին՝ Մոսկվայի կոնսերվատորիաներում: 1932-ին՝ Մոսկվայի համամիութենական ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, 1945–60-ին և 1966–67-ին՝ Հայաստանի սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր:

1993-ին Մալունցյանի անունով է կոչվել Երևանի թիվ 2 արվեստի դպրոցը:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

 

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ