haymard

Հինգշաբթի, 28 Մարտի
www.HayMard.am

ՄՈՎՍԵՍ ԳՈՐԳԻՍՅԱՆ

Քաղաքական գործիչ , Հրապարակախոս

Ծնվել է՝ 03/12/1961 - Մահացել է՝ 19/01/1990

Կենսագրությունը

ԳՈՐԳԻՍՅԱՆ Մովսես Գևորգի [3.12.1961, Երևան – 19.1.1990, Երասխ, թաղված է Ծիծեռնակաբերդում (Երևան)], քաղաքական գործիչ, հրապարակախոս: Հայաստանի Ազգային հերոս (հետմահու, 1996): Ավարտել է ՀՊՄԻ մշակույթի ֆակուլտետը (1984): 1986–87-ին աշխատել է Գորիսի դրամատիկական թատրոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1987-ին՝ Ազգային ինքնորոշում միավորում կուսակցության անդամ, «Հրապարակայնություն» ու «Հայրենիք» ամսագրերի հիմնադիր-խմբագիր: 1989-ին՝ «Անկախության բանակի» հիմնադիրներից: 1989-ից հանդես է եկել խորհրդային ամբողջատիրական համակարգի քննադատությամբ, Հայաստանի անկախ պետականության վերականգնման վերաբերյալ ելույթներով ու հրապարակումներով, պաշտպանել արցախահայության արդարացի պահանջը:

1990-ին մասնակցել է Երասխի ինքնապաշտպանությանը և զոհվել:

ՀՀ «Հայրենիք» շքանշան (հետմահու, 1996):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

 

Տեսանյութերը

Մովսես Գորգիսյանի ելույթը `ուղղվ...

Մովսես Գորգիսյան. «Մի´ վախեցեք, ...

Մովսես Գորգիսյան

Մեր մեծերը - Մովսես Գորգիսյան...

Խոնարհ Հերոսներ - Մովսես Գորգիսյ...

Խոնարհ Հերոսներ - Մովսես Գորգիսյ...

Խոնարհ Հերոսներ - Մովսես Գորգիսյ...

Օգտագործող Գաղտնաբառ