haymard

Հինգշաբթի, 25 Ապրիլի
www.HayMard.am

ՆԵԼՍՈՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Զինծառայող , Հրամանատար

Ծնվել է՝ 15/03/1913 - Մահացել է՝ 14/12/1944

Կենսագրությունը

ՍՏԵՓԱՆՅԱՆ Նելսոն Գևորգի [15(28).3.1913, Շուշի – 14.12.1944, ք. Լիեպայայի մոտ (Լատվիա)], Խորհրդային Միության կրկնակի հերոս (23. 10.1942 և 6.3.1945, հետմահու), գվարդիայի փոխգնդապետ (1944): Ավարտել է Անդրկովկասյան ռազմանախապատրաստական դպրոցը (1930), Բատայսկի քաղաքացիական նավատորմի օդաչուների դպրոցը (1935): 1935–38-ին աշխատել է օդաչու-հրահանգիչ Բատայսկում, 1938–41-ին՝ Միներալնիե Վոդիի ԽՍՀՄ քաղաքացիական օդային նավատորմի օդաչուական բարձրագույն դասընթացներում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Հայրենական պատերազմի (1941–45) սկզբին մասնակցել է Զապորոժիեի, Պոլտավայի, Օդեսայի, Կախովկայի, Նիկոլաևի պաշտպանությանը: 1941-ի սեպտեմբերին Ս. Բալթիական նավատորմի 8-րդ ավիաբրիգադի կազմում պաշտպանել է Լենինգրադը: 1942-ի աշնանը նշանակվել է էսկադրիլիայի, 1943-ին՝ 47-րդ գրոհային ավիագնդի հրամանատար: 1944-ի ապրիլին իր գրոհային ավիագնդի հետ ուղարկվել է Ղրիմ: Աչքի է ընկել հատկապես Սևաստոպոլի, Թեոդոսիայի, Սուդակի շրջանում մղված մարտերում: 1944-ի մայիսին մասնակցել է Ֆիննական ծովածոցում թշնամու ուժերի ոչնչացմանը, Մերձբալթիկայի ազատագրմանը: Զոհվել է Բալթիկ ծովում (այրվող օդանավը մխրճվել է թշնամու նավախմբի մեջ): Մինչև 1944-ի օգոստոս 18-ը կատարել է 239 մարտական թռիչք, խմբովին և անձամբ ջրասույզ արել 53 (անձամբ՝ 13) նավ, ոչնչացրել 80 տանկ, 600 ավտոմեքենա, 27 օդանավ:

Ծովի վրա օդային մարտերում ցուցաբերած խիզախության և թռիչքային բարձր վարպետության համար ստացել է Բալթիկայի մրրկահավ պատվանունը:

Շուշիում, Ստեփանակերտում, Երևանում կանգնեցվել են Ստեփանյանի բրոնզե կիսանդրիներ, Լիեպայայում` հուշարձանը: Նրա անունով են կոչվել դպրոց, փողոց, մանկապատանեկան կազմակերպություններ:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Հայը - Նելսոն Ստեփանյան ...

ՆԵԼՍՈՆ

Օգտագործող Գաղտնաբառ