haymard

Շաբաթ, 25 Նոյեմբերի
HayMard.am

ՆՎԵՐ ՍԱՖԱՐՅԱՆ

Զինծառայող , Հրամանատար

Ծնվել է՝ 23/10/1907 - Մահացել է՝ 28/09/1982

Կենսագրությունը

ՍԱՖԱՐՅԱՆ Նվեր Գևորգի [23.10.1907, գյուղ Արմիզոնք (Արճեշի գավառ) – 28.9.1982, Երևան], գեներալ-մայոր (20.12.1943): Ավարտել է Ա. Մյասնիկյանի անվան հայկական միացյալ ռազմական դպրոցը (1927), Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (1940): 1927-ից ծառայել է Հայկական լեռնահրաձգային դիվիզիայում (1933-ից՝ վաշտի հրամանատար): 1940-ին նշանակվել է Կիևի հատուկ ռազական օկրուգում գնդի շտաբի պետ:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

 

Գործունեությունը

Հայրենական պատերազմի (1941–45) սկզբին Սաֆարյանը կռվել է սահմանամերձ Նադվորնայա քաղաքի շրջանում: 1941-ի նոյեմբերին՝ հրաձգային գնդի հրամանատար. աչքի է ընկել հատկապես Վորոշիլովգրադի շրջանում մղված մարտերում: 1942-ի հունիսից` 295-րդ դիվիզիայի հրամանատար. մասնակցել է Կովկասի պաշտպանությանը: Սաֆարյանի անունն անխզելիորեն կապված է Հայկական 89-րդ (հետագայում՝ Թամանյան) դիվիզիայի հետ, որի հրամանատարությունը ստանձնել է 1943-ի փետրվարի 13-ին. սեպտեմբերից մասնակցել է Նովոռոսիյսկի, Թամանի թերակղզու, 1944-ի ապրիլից՝ Կերչի, Սևաստոպոլի, այնուհետև` Լեհաստանի ազատագրմանը, 1945-ի ապրիլին՝ Ֆրանկֆուրտի, ապա` Բեռլինի գրավմանը: 1949-ին զորացրվել է:

Պարգևատրվել է մի շարք պետական շքանշաններով:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ