haymard

Շաբաթ, 20 Ապրիլի
www.HayMard.am

ՊԱՊԻՆ ՂԱՆԴԻԼՅԱՆ

Կենսաբան (Ֆիզիոլոգ) , Ֆիզիկոս

Ծնվել է՝ 15/03/1929 - Մահացել է՝ 26/03/2001

Կենսագրությունը

ՂԱՆԴԻԼՅԱՆ Պապին Արտաշեսի [15.3.1929, գ. Հացառատ (այժմ՝ Գավառ քաղաքի շրջագծում) – 26.3.2001, Երևան], բուսաբան, գենետիկ-ընտրասերումնաբան: Կենսբանակն գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1974): ՀԳԳԱ ակադեմիկոս (1994): Ավարտել է ՀԳԻ (1952): 1955-ից աշխատել է ՀԳԻ-ում (1978–92-ին՝ պրոռեկտոր, 1988–2000-ին՝ բուսաբանության ամբիոնի վարիչ, 1981-ին հիմնադրել և ղեկավարել է բույսերի գենոֆոնդի ուսումնասիրման լաբորատորիան): ՀԳԳԱ բուսաբուծության, բույսերի ընտրասերման ու սերմնաբուծության բաժանմունքի         ակադ-քարտուղար (1994–2001):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Ղանդիլյանի աշխատանքները վերաբերում են հասկավոր հացաբույսերի ու նրանց վայրի ազգակիցների դասակարգման, գենետիկայի և ընտրասերումնաբանության խնդիրներին: Հայաստանում հայտնաբերել ու նկարագրել է վայրի ցորենի, գարու, աշորայի, այծակնի նոր տեսակներ ու տարատեսակներ: Ստեղծել է աշնանացան գարու Արարատի–7, աշնանացան ցորենի Ոսկեհասկ, ցորենաշորայի (տրիտիկալե) Սիս–1 սորտերը: Ղանդիլյանի ջանքերով ստեղծվել է «Էրեբունի» արգելոցը:

Համահեղինակ է «Բուսաբանական բառարանի» (1975):
Երկ: Հասկավոր հացաբույսեր, Ե., 1963:
Հայաստանի վայրի ուտելի և համեմունքային բանջարաբույսերի գենոֆոնդը: Տեսակային կազմը, Ե., 1999 (համահեղինակ):
Определитель пшеницы, эгилопса, ржи и ячменя, Е., 1980.

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ