haymard

Ուրբաթ, 26 Ապրիլի
www.HayMard.am

ՔՐԻՍՏԱՓՈՐ ՔՈՒՇՆԱՐՅԱՆ (ԿՈՒՇՆԱՐՅՈՎ)

Երգահան (Կոմպոզիտոր) , Երաժիշտ , Մանկավարժ (Հոգեբան)

Ծնվել է՝ 23/05/1890 - Մահացել է՝ 25/01/1960

Կենսագրությունը

ՔՈՒՇՆԱՐՅԱՆ (Կուշնարյով) Քրիստափոր Ստեփանի [23.5(4.6).1890, Սիմֆերոպոլ – 25.1.1960, Լենինգրադ], կոմպոզիտոր, երաժիշտ-տեսաբան, մանկավարժ: Պրոֆեսոր (1939): ՀԽՍՀ (1939) և Ուզբ. ԽՍՀ (1943) արվեստի վաստակավոր գործիչ: Ավարտել է Պետրոգրադի համալսարանի բնագիտության բաժանմունքը (1916), Լենինգրադի կոնսերվատորիան (1925): 1918–23-ին դասավանդել է Թիֆլիսի երաժշտական ինստիտուտում, 1925-ից՝ Լենինգրադի կոնսերվատորիայում:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1927-ին և 1929-ին ղեկավարել է Լենինգրադի թատրոնի և երաժշտության ինստիտուտի՝ Հայաստանում ժողովրդական երգեր հավաքող գիտարշավները: 1944–49-ին՝ ՀԽՍՀ ԳԱ արվեստի պատմության և տեսության բաժանմունքի գիտաշխատող ու վարիչ, միաժամանակ դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում:

Քուշնարյան հետազոտել է Վերածննդի դարաշրջանի երաժշտության ոճական գծերը, զար-գացրել ձայնակարգի և բազմաձայնության մասին ուսմունքները, մշակել մոնոդիայի տեսությունը, պարզաբանել հայկական երաժշտության ծագման ու զարգացման ընթացքը:

Շարունակել է Կոմիտասի տեսական դրույթները. նշանակալի ներդրում ունի հայ մոնոդիկ երաժշտության ուսումնասիրման բնագավառում: Գրել է երգեհոնի սոնատ, Պասակալիա և Ֆուգա, թավջութակի մենանվագ սոնատ, խմբերգեր, թատերական երաժշտություն:
Երկ. Հայ երաժշտությունը ծագումից մինչև XIX դարը, տես  «Ակնարկ հայ երաժշտության պատմության» գրքում, Ե., 1963:
Քրիստափոր Քուշնարյան, Ե., 2003: 
Вопросы истории и теории армянской монодической музыки, Л., 1958.

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ