haymard

Հինգշաբթի, 28 Մարտի
www.HayMard.am

ՍԱՄՎԵԼ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ

Հասարակական գործիչ , Քաղաքական գործիչ , Գրող

Ծնվել է՝ 25/02/1955 - Մահացել է՝ 11/09/1992

Կենսագրությունը

ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆ Սամվել Սարգսի [25.2.1955, Երևան – 11.9.1992, գ. Վաղուհաս (ԼՂՀ Մարտակերտի շրջան), թաղված է Երևանում], հաս-քաղաքական գործիչ, գրող, լրագրող: Ավարտել է ԵՊՀ (1980): 1972–74-ին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում: 1980–90-ին՝ «Լիտերատուրնայա Արմենիա» (ռուսական) ամսագրի գրական աշխատող: 1990– 1992-ին՝ ՀՀ ԳԽ լրատվության հանձնաժողովի քարտուղար, «Արցախի կանչ» պատգամավորական խմբի համանախագահ:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Ղարաբաղյան շարժման և պատերազմի տարիներին (1988–92) մամուլում հրապարակել է Շարժումը լուսաբանող հրապարակախոսական հոդվածներ և ակնարկներ, ՀՀ ԳԽ նստաշրջաններում պաշտպանել արցախահայության արդարացի պահանջը, դատապարտել Սումգայիթի ցեղասպանությունը, իշխանությունների բռնությունները Ադրբեջանի հայաբնակ շրջաններում: Բազմիցս եղել է մարտական գործողությունների թեժ կետերում: «Արծիվ-մահապարտների» կազմում մասնակցել է Մարտակերտի շրջանի բնակավայրերի ազատագրական մարտերին, որտեղ և զոհվել է:

ՀՀ ԳԽ պատգամավոր (1990–92): ՀԼԿԵՄ (1989), ԹՄՄ (1992) և ՀԺՄ «Ոսկե գրիչ» (1996, հետմահու) մրցանակներ: ՀՀ 1-ին աստիճանի Մարտական խաչ շքանշան (1996, հետմահու): Երևանի թիվ 85 միջնակարգ դպրոցը (որի շրջանավարտն էր) կոչվել է Շահմուրադյանի անունով, սրահում տեղադրված է նրա կիսանդրին (քանդակագործ՝ Ա. Իսակով, 1996):
Երկ: Մահապարտները (կազմ. և խմբ.՝ Գ. Ջանիկյան), Ե., 2002:
Сумгаитская трагедия в свидетельствах очевидцев, Е., 1989.

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ