haymard

Ուրբաթ, 26 Ապրիլի
www.HayMard.am

ՍՈՂՈՄՈՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Գրականագետ

Ծնվել է՝ 03/09/1907 - Մահացել է՝ 28/08/1978

Կենսագրությունը

ՍՈՂՈՄՈՆՅԱՆ Սողոմոն Ալեքսանդրի [3.9.1907, գ. Գետաշեն (այժմ` ԼՂՀ Շահումյանի շրջանում) – 28.8.1978, Երևան], գրականագետ: Բանասիրական գիտությունների դոկտոր (1966), պրոֆեսոր (1967): ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967): Ավարտել է ԵՊՀ (1931) և Լենինգրադի գեղարվեստի ինստիտուտի արևմտաեվրոպական բաժինը (1936): Դասախոսել և պաշտոնավարել է Երևանի բուհերում, 1946–47-ին և 1952–54-ին՝ «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրի գլխավոր խմբագիր, 1947–51-ին՝ ՀԿԿ Երևանի քաղկոմի քարտուղար, 1952–54-ին՝ ՀԳՄ վարչության քարտուղար:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Սողոմոնյանի ուսումնասիրությունները նվիրված են գրականագիտության, հայ և համաշխարհային գրականության որոշակի խնդիրների [«Ռոմանտիկական դրամայի տեսությունը»  (1947), «Եվրոպական գրականության ուրվագծեր (Բոկաչչո, Շիլլեր, Հյուգո) »  (1954), «Արդի հայ պոեզիայի մի քանի հարցեր»  (1960), «Ժամանակակից հայ բանաստեղծներ»  (գիրք 1, 2, 1965, 1967), «Դանթե, Պետրարկա, Շեքսպիր, Մոլիեր (եվրոպական ռեալիզմի պատմությունից) »  (1973), «Լեսինգ, Գյոթե, Հայնե (եվրոպական ռեալիզմի պատմությունից) »  (1978): Հեղինակ է նաև ուսուցողական ձեռնարկների («Արտասահմանյան գրականության պատմություն», 1981): 

 ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր (1950–54):

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ