haymard

Երկուշաբթի, 22 Հունվարի
HayMard.am

ՍՏԵՓԱՆ ՋՐԲԱՇՅԱՆ

Երգահան (Կոմպոզիտոր)

Ծնվել է՝ 10/03/1917 - Մահացել է՝ 10/10/1973

Կենսագրությունը

ՋՐԲԱՇՅԱՆ Ստեփան Խաչատուրի (10.3.1917, Բաքու – 10.10.1973, Երևան), կոմպոզիտոր: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1963): Ավարտել է Թբիլիսիի (1943, լարային) և Երևանի (1952, ստեղծագործական) կոնսերվատորիաները:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1956– 1962-ին` Հայաստանի ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլի երաժշտական ղեկավար. 1962-ից` գլխավոր դիրիժոր, 1961–71-ին` գեղարվեստական ղեկավար: Գրել է «Գիքոր» օպերան (ըստ Հովհաննես Թումանյանի, 1973, բեմադրություն` 1974), կատարել ժողովրդական երգերի մշակումներ: Նշանակալի է Ջրբաշյանի ներդրումը հայկական օպերետի և երաժշտական կոմեդիայի բնագավառում՝ «Երազիկ» (բեմադրություն` 1960), «Չառլեի մորաքույրը» (1961), «Ծաղիկների աշխարհում» (1962), «Ես, հարսնացուս և... » (1963), «Մարսեցի փեսացուն» (1966):

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ