haymard

Երկուշաբթի, 22 Հունվարի
HayMard.am

ԶՈՐԱՅՐ ԽԱԼԱՓՅԱՆ

Գրող

Ծնվել է՝ 01/08/1933 - Մահացել է՝ 18/07/2008

Կենսագրությունը

ԽԱԼԱՓՅԱՆ Զորայր Երվանդի [ծ.1.8.1933, գ. Թալիշ (այժմ՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանում)], արձակագիր, դրամատուրգ: Ավարտել է ԵՊՀ ֆիզմաթ ֆակուլտետը (1956): 1994–96-ին՝ ՀԳՄ քարտուղար:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Խալափյանի վեպերում, վիպակներում ժամանակակից կյանքն ու մարդկային փոխհարաբերությունները ներկայացվում են հոգեբանական վերլուծության, ներքին երկխոսության միջոցով [«Որտե՞ղ էիր, մարդ Աստծո», 1966, վեպ (հեռուստաֆիլմ՝ 1992), «Երիցուկի թերթիկներ: Ձեր դիմանկարը», 1971, ժողովածուն, «Մեռնող հառնող», 1975, ժողովածու, «Ջերմանց մխիթարություն», 1979, վեպ, «Ծնծղա», 1985, ժողովածու, «Միջնաշեն», 1991, վեպ, ՀԳՄ Դեմիրճյանի անվան մրցանակ՝ 1991]: Խալափյանը հեղինակ է նաև պատմավեպերի («Վասիլ Մեծ... », 1995, «Արա Գեղեցիկ և Շամիրամ», 1998, Ասպետն ու զինակիրը», 2003), պիեսների («Հրաշք երեխա», 1973, ժողովածու):

Երկ. Ո՞րտեղ էիր, մարդ Աստծո (ժող.), Ե., 1983:

Եվ վերադարձնելով ձեր դիման-կարը (վեպ), Ե., 1987:

Այսպիսի տխուր և ծիծաղելի բաներ. պատմվածքներ և վիպակներ, Ե., 1988:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Կլարա Թերզյանի հարցազրույցը Զորա...

Զորայր Խալափյան - Թթենին ռադիոբե...

Օգտագործող Գաղտնաբառ