haymard

Հինգշաբթի, 23 Նոյեմբերի
HayMard.am

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՇՄԱՎՈՆՅԱՆ

Հասարակական գործիչ , Եկեղեցական սպասավոր

Ծնվել է՝ 1750 - Մահացել է՝ 1824

Կենսագրությունը

ՇՄԱՎՈՆՅԱՆ Հարություն Շմավոնի [1750, Շիրազ (Իրան) – 28.1(9.2).1824, Մադրաս], տպագրիչ, հասարակական գործիչ, հայերեն առաջին պարբերականի՝ «Ազդարարի» (1794–96, Մադրաս) հիմնադիրը: Քահանա է ձեռնադրվել ծննդավայրի Ամենափրկիչ վանքում: Պաշտոնավարել է մինչև 1777-ը: Երկու որդիների մահից հետո անցել է մենակեցության, առանձնացել Բաթաքվա լեռներում, ինքնուրույն ուսումնասիրել պարսկերեն և արաբերեն գրականություն, փիլիսոփայություն, աստվածաբանություն:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1784-ին, որպես ավագ քահանա,  Շմավոնյանն ուղարկվել է Մադրաս: 1789-ին հիմնադրել է Մադրասի երկրորդ հայկական տպարանը, պատրաստել տառեր, որոնք անվանել է «որդի վշտաց»: Առաջին գիրքը՝ «Պատմութիւն սրբոյ կուսին Մարիանէ», տպագրել է 1789-ին, այնուհետև հրատարակել է «Պատմութիւն կայսերն Փոնցիանոսի» (1790), «Տաղարան Սիմէոն կաթողիկոսի»□ (1791) և այլ արժեքավոր գրքեր: 1809-ից ամբողջապես նվիրվել է Մադրասի հայ գաղութի հաս-լուսավորական կյանքին: Սերտ կապերի մեջ է եղել Ռուսաստանի և Հայաստանի առաջադեմ շրջանակների հետ, հանգանակություններ կազմակերպել ի նպաստ կրթության և մշակութային գործի:

Երևանում՝ Մամուլի տան դիմաց, և Մադրասում (2005) կանգնեցվել են Շամշինյանի կիսանդրիները (քանդ.՝ Լ. Թոքմաջյան):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

 

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ