haymard

Կիրակի, 21 Հունվարի
HayMard.am

ՀՐԱՉՅԱ ՔՈՉԱՐ

Գրող , Հրապարակախոս

Ծնվել է՝ 19/01/1910 - Մահացել է՝ 02/05/1965

Կենսագրությունը

ՔՈՉԱՐ Հրաչյա [Գաբրիելյան Հրաչյա Քոչարի, 19.1.1910, գ. Գումլուպուճախ (Էրզրումի նահանգի Դիադին գավառ) – 2.5.1965, Երևան], գրող, հրապարակախոս: Մ. Հ. Քոչարի հայրը: 1916-ին ապաստանել է Արևելյան Հայաստանում: Հայրենական պատերազմի (1941–45) մասնակից: 1929– 1931-ին սովորել է բանֆակում: Խմբագրել է «Ռյա թազա» (քրդերեն, 1934) թերթը, «Սովետական գրականություն» (1946–51) և «Ոզնի» (1954) ամսագրերը: Լույս են տեսել Քոչարի «Վահան Վարդյան» (1934) և «Օգսեն Վասպուրի ճանապարհորդությունը» (1937) վիպակները, «Ժամանակներ» (1941) պատմվածքների և հեքիաթների ժողովածուները:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Հայրենական պատերազմի տարիներին են նվիրված Քոչարի «Հերոսների ծնունդը. նամակներ գործող բանակից» (1942), «Նախօրյակին. նամակներ գործող բանակից» (1943), «Սրբազան ուխտ» (1946),  «Բարեկամություն» (1950), «Վիպակներ և պատմվածքներ» (1956) ժողովածուները, «Մեծ տան զավակները» (հ. 1, 2, 1952, 1959) վեպը: 1965-ին լույս տեսած «Սպիտակ գիրքը» ժողովածույում առանձնանում են «Նահապետ» (ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1967, գեղարվեստական կինոնկար՝ 1977, ռեժիսոր՝ Հ. Մալյան) և «Կարոտ» (գեղարվեստական կինոնկար՝ 1991, ռեժ.՝ Ֆ. Դովլաթյան) վիպակները: Առաջինը պատկերում է Մեծ եղեռնի սարսափն ապրած հայի, երկրորդը՝ ծննդավայրը կորցրած մարդու ճակատագիրը:

Քոչարը գրել է նաև հրապարակախոսական, գրաքննադատական հոդվածներ և ուսումնասիրություններ, «Հյուսիսային ծիածան» (Հայֆիլմ, 1961) կինոնկարի սցենարը:

Երկ. Երկ. ժող., հ.1–6, Ե., 1964–71:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

ՀՐԱՉՅԱ ՔՈՉԱՐ

Օգտագործող Գաղտնաբառ