haymard

Չորեքշաբթի, 24 Ապրիլի
www.HayMard.am

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ

Դերասան

Ծնվել է՝ 24/10/1929 - Մահացել է՝ 26/09/2013

Կենսագրությունը

ՍԱՐԳՍՅԱՆ Սոս Արտաշեսի (ծ. 24.10.1929, Ստեփանավան), դերասան: ՀՀ (1972), ԽՍՀՄ (1986) ժողովրդական արտիստ: Պրոֆեսոր (2003): Ավարտել է ԵԳԹԻ (1954): 1954–91-ին՝ Երևանի Սունդուկյանի անվան թատրոնի դերասան, 1991-ից՝ Համազգային թատրոնի հիմնադիր-գեղարվեստական ղեկավար: 1992-ից դասավանդում է ԵԹԿՊԻ-ում (ռեկտոր՝ 1998–2005-ին, կառավարման խորհրդի նախագահ՝ 2005-ից):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Սարգայանը հոգեբանական ռեալիզմի դպրոցի այն դերասաններից է, որ հասնում են ներքին կերպարանափոխման՝ առանց թատերական արտաքին ընդգծումների և զգացմունքների ակներև ցայտունացման: Նրա դերասանական խառնվածքն առավել համոզիչ դրսևորվել է իր նախասիրած տառապող և ուժեղ բնավորությունների անձնավորմամբ՝ Արտաշես (Գ. Տեր-Գրիգորյանի «Վերջին մեխակներ», 1958), Զիմզիմով (Սունդուկյանի «Պեպո», 1966), Դոն Կիխոտ (Բուլգակովի «Դոն Կիխոտ», 1968), Տիբալտ, Յագո, Լիր (Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ», 1964, «Օթելլո», 1969, «Լիր արքա», 1997, վերջինը՝ ռեժ.` Սարգսյան), Վարդան Ադամյան (Ժ. Հարությունյանի «Խաչմերուկ», 1977, ՀՀ Պետական մրցանակ՝ 1979), Մացակ («Հացավան», ըստ Ն. Զարյանի, 1980), Թաղապետ (Դե Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը», 1991, ռեժ.` Սարգսյան) և այլն: Կինոդերերից են՝ Մկրտիչ («Եռանկյունին», ՀՀ Պետական մրցանակ՝ 1975), Քննիչ («Մենք ենք, մեր սարերը»), Զամբախով («Խաթաբալա»), Նահապետ («Նահապետը»), Ձորի Միրո («Ձորի Միրո»), Ասացող («Մատենադարան», հեռուստաֆիլմ, ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1988) և այլն: Հանդես է եկել նաև ասմունքով: Հյուրախաղերով շրջագայել է Լիբանանում, Սիրիայում, ԱՄՆ-ում:

ՀՀ Մեսրոպ Մաշտոցի (1996), Հայ եկեղեցու Ս. Սահակ – Ս. Մեսրոպ (2001) շքանշաններ, ԼՂՀ Մխիթար Գոշի մեդալ (2001):

Երևանի պատվավոր քաղաքացի (2000):

ԽՍՀՄ ժողովրդկան պատգամավոր (1989–91):

Երկ. Վարագույրից այս կողմ, Ե., 1991:

Ընդհատում, Ե., 2000:

Մենք ու մերոնք..., Ե., 2001:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

"Կյանքից գնում եմ դառնացած..." Ս...

Դիմանկար. Սոս Սարգսյան...

Սոս Սարգսյան

Երկրի Հարց ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ 21 09 20...

Օգտագործող Գաղտնաբառ