haymard

Ուրբաթ, 29 Մարտի
www.HayMard.am

ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑ

Դերասան

Ծնվել է՝ 10/07/1937 - Մահացել է՝ 22/07/2012

Կենսագրությունը

ՆՈՎԵՆՑ Գալյա Խաչատուրի (ծ. 1.7.1937, Երևան), դերասանուհի: Ե. Խ. Ղազանչյանի կինը, Հ. Ե. Ղազանչյանի մայրը: ՀՀ վաստակավոր արտիստ (2003): Ավարտել է ԵԳ-ԹԻ (1958): 1958–61-ին՝ Կապանի, 1971–77-ին՝ Գյումրիի, 1977–83-ին՝ ԵԴԹ, 1961–71-ին և 1983–93-ին՝ Երևանի Սունդուկյանի անվան, 1993-ից՝ Համազգային թատրոնների դերասանուհի:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Նովենցի դերակատարումներին բնորոշ են ազգային վառ նկարագիրը, հոգեբանական հավաստի վերլուծությունը. լավագույններից են՝ Մարգարիտ (Շիրվանզադեի «Պատվի համար»), Մատիբո (Լորկայի «Բեռնարդա Ալբայի տունը»), Քեթևան (Սունդուկյանի «Խաթաբալա»), Մայր և Տանտիրուհի (Պ. Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս») և այլն: Նկարահանվել է կինոյում («Բարև՛, ես եմ», 1965, «Նահապետը», 1977, «Մեր մանկության տանգոն», 1982, և այլն, բոլորը՝ Հայֆիլմ):

Մինսկի համամիութենական, Վենետիկի միջազգային փառատոների դափնեկիր (1985), ՀՀ Պետական  մրցանակ (1985), ՀՀ Մովսես Խորենացու մեդալ (1998):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Տեսանյութերը

Գալյա Նովենց

Գալյա Նովենցի անմահությունը...

Գալյա Նովենց

Մեր մանկության տանգոն...

Գալյա Նովենց

Օգտագործող Գաղտնաբառ